iPress.am-Տարիներ առաջ Դավիթ Թադևոսյանն ամենամեծ պահանջարկ ունեցող դերասաններից մեկն էր: Նա միշտ նկարահանվում էր ռեյթինգային նախագծերում, սակայն այդ ամենը, կարծես թե, նրան այդքան էլ չբավարարեց, և նա 2018-ին որոշեց գնալ իր ամերիկյան երազանքի հետևից: Ըստ Դավիթի՝ ԱՄՆ-ում ապրելը բավական բարդ է: Դավիթը մեկնելուց հետո մինչ օրս Հայաստանում չի եղել: Նա ԱՄՆ-ում է հաստատվել ընտանիքի հետ, հենց այնտեղ էլ ունեցել է երկրորդ որդուն՝ Առնոյին: Հայտնի է, որ նրա կինը դերասանուհի Աստղիկ Խաչատրյանն է:
Դերասանը ԱՄՆ տեղափոխվելուց հետո բավական փակ կյանք է վարում, ըստ Starnews-ի տեղեկությունների՝ հաճախ մերժում է նկարահանվելու առաջարկները: Թերևս, նրա ամերիկյան կենսագրության ամենահիշարժան դրվագները կապված են եղել սկանդալային դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ համատեղ աշխատանքի հետ: Նրանք միասին նկարահանվել էին «Ինտրիգ» սերիալում, որում առկա էին բավական բաց տեսարաններ նրանց մասնակցությամբ: Ի դեպ, Դավիթը խոստովանել է, որ այդ տեսարանների պատճառով կինն իրեն խանդում է:








