ՖՈՏՈ. «Ես որոշեցի պարզապես իմ կյանքն ապրել փակ և միայն ինձ համար». Անի Քրիստին՝ 35-ամյակը նշելու և մայրանալու մասին

ՖՈՏՈ. «Ես որոշեցի պարզապես իմ կյանքն ապրել փակ և միայն ինձ համար». Անի Քրիստին՝ 35-ամյակը նշելու և մայրանալու մասին

Life Ipress 2021-03-19 20:42:00 2322
mmm_yBXi1.jpg

iPress.am-Երգչուհի Անի Քրիստին մարտի 15-ին դարձավ 35 տարեկան, չնայած տրամադրված չէր ծննդյան խնջույք կազմակերպել, բայց հարազատները և ընկերները հակառակն են համոզել: Երգչուհու հետ 365news.am-ի զրույցը ոչ միայն ծննդյան խնջույքի մասին էր, այլև հետաքրքրվել ենք՝ ինչո՞վ է հիմա զբաղվում և ինչո՞ւ է ստեղծագործական դադար:

«Վերջին իրադարձությունների հետ կապված այնքան էլ ակտիվ չէի սոցէջերում, բայց ամեն բանի հետևել եմ և շատ էի ցավում այն ամենի համար, ինչ կատարվում էր: Այս ամենով պայմանավորված՝ տրամադրված չէի ծնունդս նշել, բայց ընկերներս, հարազատներս հակառակը համոզեցին՝ ասելով, որ 35 տարեկան կյանքում մեկ անգամ ես դառնում: Սա էլ լավ առիթ էր հազարատներին, մտերիմներին տեսնելու, քանի որ համավարակի հետ պայմանավորված շփումները և հանդիպումները քչացել են»,- պատմում է Անին:

Երգչուհին ծննդյան խնջույքին նախապատրաստվելիս հաշվի էր առել բոլոր դետալները և ամբողջ ձևավորումը երկնագույն երանգների մեջ էր ընտրել: Ինքն էլ կրում էր իր մոդելավորմամբ կապույտ զգեստ. «Տորթի ձևավորման հեղինակը Ռուզան Մարգարյանն է (dolcevita.ruzanna), ես վստահ էի, որ բոլոր պատկերացումներս կիրականացնի, իսկ զգեստի հեղինակը տիկին Անահիտն է, այն կարեցինք իմ դիզայնով, որի մեջ ես ինձ հարմարավետ էի զգում: Ծննդյանս օրը յուրահատուկ շամպայն կար, որի վրա իմ անունն էր գրած (blingsbymariam), իմ ընկերներն ամեն ինչ արեցին, որպեսզի օրս տոն դառնա, շնորհակալ եմ Հասմիկ Արյուրմյանին էլ, ով կազմակերպել էր համեղ հյուրասիրությունը (Music Tables Catering)»:

Անին նշում է, որ 35-ամյակը պարզապես թիվ է, կարևորը որ հոգով միշտ երիտասարդ մնաս. «Մարդու հոգին պետք է բարի լինի ամենակարևորը: Իհարկե, իմ աշխարհայացքը փոխվել է շատ հարցերի շուրջ որպես կին, որպես հայուհի, որն ապրում է իր հայրենիքից հեռու, բնականաբար, շատ բաներ են փոխվել, բայց իմ էությունը նույնն է, ես նույն Անին եմ»:

Ծննդյան բարեմաղթանքներն էլ անձնական բնույթին են. «Մայրանալու հետ կապված շատ եմ լսում մաղթանքեր իմ հարազատ մարդկանց կողմից: Այս տարի արդեն տրամարդված եմ մայրանալու և հույս ունեմ, որ այդ օրհնությունը երկինքը ինձ կպարգևի»:

Երգչուհին Ինստագրամի սթորի բաժնում հայրիկի հետ պարի տեսանյութ էր հրապարակել, ասում է՝ բավականին էքսպրոմտ ստացվեց համատեղ պարը. «Երաժշտություն էր միացրած, որը երևի թե հայրիկիս ոգևորեց: Եկավ պարահրապարակ և սկսեց պարել, ես էլ որոշեցի նրան ընկերակցել: Արդյունքում կիսազվարճալի և լավ տեսանյութ ստացվեց, ամեն դեպքում իմ հիշողության և իմ արխիվում այս տեսանյութը շատ թանկ տեղ կունենա, վստահ եմ»:

Անին երկար ժամանակ է՝ նոր ստեղծագործություններ չի ներկայացնում, երգչուհին խոստովանում է, որ իրեն երբեք չի համարել ակտիվ երգչուհի, փոխարենը նրա համար ավելի կարևոր է արվեստում տրամադրությունը. «Մի քանի փորձ ունեցել եմ՝ ստիպելով ինձ այս կամ այն երգը կատարել, հետո հասկացել եմ, որ նույնիսկ ես չեմ ուզում լսել այդ երգը, ուր մնաց իմ հանդիսատեսին դուր գա: Պետք է ասեմ, որ այս ընթացքում ստեղծվել են մի քանի երգեր, որոնք դեռ չեմ հրապարակել, բայց վստահ եմ՝ այս տարվա մեջ և հաջորդ տարիների ընթացքում դրանք արդեն հասանելի կլինեն: Իսկ եթե անկեղծ ասեմ, թե ինչո՞ւ է փոխվել իմ տրամադրվածությունն այն ամենի հանդեպ, ինչ ես անում էի տարիներ առաջ, որովհետև ինչ-որ մի բան պակաս է հիմա: Ես ինձ այնքան երջանիկ եմ համարում, որ ապրել եմ այդ տարիներին, եղել եմ թեկուզ փոքրիկ, բայց էստրադա կոչվածում, իսկ այն ժամանակ մեղեդին էլ էր տարբեր, բառերն էլ էին տարբեր»:

Հիմա այդ իմաստը և ոգևորվածությունն անցել է, համենայն դեպս, ինձ մոտ, և որպեսզի ես ինքս ինձ հետ արդար լինեմ և ազնիվ, հիմա երգում եմ այն ժամանակ, երբ այդ ազնվությունն ինքս իմ անձի և հոգեկան աշխարհի հետ ունեմ, որովհետև միայն այդ դեպքում է ստեղծվում մի երգ, որը նախ ես եմ ուզում լսել, հետո միայն հրամցնել իմ ունկնդրին: Ես իմ մտքում և նոթատետրում ունեմ երգեր, որոնք ունեն բառեր, որոնց հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Ունեմ երգ տատիկիս նվիրված, որը կոչվում է «Մամ», ես նրան մամա եմ ասում, որովհետև մեր տարիքային տարբերությունն այնպես էր, որ նա հանգիստ կարող էր լիներ իմ մայրիկը և իր նվիրվածությամբ ինձ եղավ մայր: Ես նրա մահը շատ ծանր տարա և այդ ամբողջ էմոցիաները բերեցին նրան, որ ես երգը գրեցի: Հուսով եմ՝ շուտով կկարողանամ այդ երգը տարածել»:

 

 

Սոցիալական էջում էլ Անին հազվադեպ է սկսել լուսանկար հրապարակել, ասում է՝ հիմա անգամ դրա ժամանակը չունի. «Եթե անկեղծ՝ ես չեմ հասկանում, այն մարդկանց, ովքեր կապված են այս վիրտուալ աշխարհի հետ: Ինձ մոտ եղավ այդպիսի շրջան, երևի, տարիքի հետ էր կապված, որ ընկած էի այդ հոսանքի տակ և ամեն անգամ պարտադրված էի նկար հրապարակել, հետո հասկացա, որ այդ ամենը ոչ ոքի չի հետաքրքրում: Որոշակի ժամանակահատված կար իմ կյանքում, որ անձնական ակտիվությունը հրապարակելով՝ հասկացա, որ կարող է ավելորդ բամբասանքի թեմա դառնալ կամ կարող ես չհասկացվել և որոշեցի պարզապես իմ կյանքն ապրել փակ ու ինձ համար: Մենք՝ արտիստներս գուցե շատ մարդկանց ենք հետաքրքրում, բայց ես չեմ ուզում իմ հարազատների, բարեկամների բարօրության մասին իմանալ սոց. հարթակներից»:

Այս ընթացքում Անին նոր մասնագիտություն է սովորել, բայց ավարտելուց հետո այդպես էլ չստացվեց կիրառել. «Ավարտեցի իմ երկրորդ մասնագիտությունը՝ պրոֆեսիոնալ մեյք-ափ արտիստ և հատուկ էֆեկտների մասնագետ կինոների համար: Ցավոք, կորոնավիրուսը գլուխ բարձրացրեց և այդ ժամանակ հնարավոր չէր աշխատել: Եկավ մի պահ, որ հրավերներ ստացա, բայց մերժեցի: Այստեղ օրենք կա, եթե աշխատում ես մի նախագծում, դու պետք է կորոնավիրուսի թեստ հանձնես, եթե մեկ այլ նախագծի առաջարկ ես ունենում, կրկին թեստ պետք է հանձնես: Այս գործընթացն ինձ համար ձանձրալի թվաց և հասկացա, որ այս ըթացքում չեմ ուզում այս ամենով զբաղվել»:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն