«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով»․ Անի Ասատրյանը չէր էլ պատկերացնում, որ առաջնագիծ ուղարկած նամակի հետքերով զինվորը իրեն կգտնի

«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով»․ Անի Ասատրյանը չէր էլ պատկերացնում, որ առաջնագիծ ուղարկած նամակի հետքերով զինվորը իրեն կգտնի

Բանակ Ipress 2020-12-04 22:24:00 19533
ani-asatryan-zinvor_Ojlwo.jpg

Երևանի պետական մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի, 18-ամյա Անի Ասատրյանը պատերազմի օրերին շատ այլ աղջիկների պես որոշել էր նամակ ուղարկել հայրենիքը պաշտպանող անծանոթ զինվորին՝ դրական տրամադրություն փոխանցելով Երևանից առաջնագիծ։

Ասում է՝ նամակ գրելիս և ուղարկելիս մտքով էլ չէր անցնում, որ պատերազմի ավարտից հետո զինվորը կփնտրի ու կգտնի իրեն։ Արկղում, որի մեջ գցել էր նամակը, կային ևս 20-ից ավելի նամակ՝ գրված համալսարանում սովորող այլ աղջիկների կողմից, սակայն իր նամակի հասցեատերն է միայն արձագանքել, ինչն էլ կրկնակի զարմացրել է Անիին։

Անին պատմում է, որ մասնակցում էր համալսարանի նախաձեռնած կամավորական աշխատանքներին՝ առաջնագծում պայքարող զինվորներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ իրեր փաթեթավորելու գործում, և այդ ժամանակ գաղափար է ծագել նաև նամակներ ուղարկել՝ ոգևորելու նրանց։ «Նամակը որոշել եմ գրել կամավորական աշխատանքների ժամանակ, անկեղծ ասած, ես սկզբում չէի ցանկանում նամակ գրել, բայց հետո որոշեցի ոգևորելու համար արժի, ոչ թե ուրիշ նպատակով։

Ու էդպես թղթի վրա որոշեցի գրել մատիս համարը ու հեռախոսիս համարը, բայց համարի վերջին 3 թիվը չէի գրել»,- պատմում է Ասատրյանը։ Անիի նամակը հասել է Մարտակերտում հակառակորդի դեմ կռվող 26-ամյա կամավորական Գրիշային, որը որոշել է փնտրել նամակի հեղինակին։

«Մեր ուսխորհրդի նախագահի էջով նամակը տարածվել էր, որովհետև ուսխորհրդի նախագահը, պարզվեց՝ զինվորի ընկերն է։ Էդպես կուրսեցիներս սկսեցին ինձ նշել։ Հետո Ֆեյսբուքով ինքը ինձ գրեց, ոչ թե համարս էր իմացել։ Ընդհանրապես չեմ մտածել, որ իմ նամակին արձագանք կլինի»,- պատմում է Անին։

Անին ասում է, որ մինչև զինվորի հետ ծանոթությունը, երբ նամակը հրապարակվել էր սոցիալական ցանցերում, շատ օգտատերեր՝ ծանոթ-անծանոթ, մեկնաբանություններ էին գրում՝ մաղթելով ամուսնություն, խոստանալով տարբեր նվերներ, խնդրում էին տեղեկացնել, եթե զարգացում լինի: «Մեկ ամիս առաջ, երբ փնտրում էին ինձ, նոր էր նամակը հրապարակվել, այդ նամակը հրապարակվեց նաև Ֆեյսբուքի «Կանանց խմբում»: Երբ իմացան՝ ես եմ, սկսեցին, այսպես ասած, ամուսնացնել մեզ, ամեն մեկը սկսեց մի բան խոստանալ, մեկն ասում էր՝ թամադա կլինի, մեկը՝ հարսի թագ կնվիրի, մյուսը՝ հարսի շոր։ Հիմա որ հետ նայեմ, հաստատ ամեն ինչ կա»,- ժպտալով ասում է Անին։ Անին ասում է, որ թեպետ չէր սպասում դեպքերի նման զարգացման, սակայն ուրախ է զինվորի հետ ծանոթությունից, և եթե ապագայում ամեն ինչ հաջող ստացվի, գուցեև ընտանիք կազմեն։

«10 օր է՝ ինչ եկել է, այդքան օր ենք ծանոթ։ Իր պատմածով՝ այդ արկղի մեջ, որտեղ իմ նամակն է եղել, եղել է 20-ից ավելի նամակ: Երբ արկղը բացվել է, իմ նամակը սկզբում ուրիշ տղա է վերցրել, որը հետո կորցրել է այդ նամակը, ու ինքն է գտել։ Նամակը հենց գտել է, իր խոսքով՝ մտածել է, որ սիրուն աղջիկ լինի, ու ստացվի ամեն ինչ։ Ու ինձ գրելուց առաջ էլ բավական ինֆորմացիա էր հավաքել իմ մասին։ Ես կյանքում չեմ մտածել, որ այսպես կլինի, որ կես խոսքից էլ կհասկանանք: Եթե շարունակենք այսպես իրար հասկանալ, հուսով եմ՝ հետագայում կլինի շարունակություն»,- նշում է Անին։

MediaLab.am 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել