Հանրությանը սերիալներից ու տարբեր նախագծերից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանն իր Instagram-ի հետեւորդներին ու երկրպագուներին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:
Իր միկրոբոլոգում հրապարակված նոր կադրում Անատին ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։ Նա կրում է ջինսե ուլտրակարճ կիսատաբատ, ինչն ընդգծում է նրա սլացիկ ոտքերը, սպիտակ բլուզ, վարդագույն վերնազգեստ եւ նույն երանգի մարզակոշիկներ։
Նրա մազերը հավաքված են։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

