Անահիտ Կիրակոսյանը հյուրանոցի դիմաց կիթառ է նվագել կարանտինում գտնվող հոր համար. տեսանյութ

Անահիտ Կիրակոսյանը հյուրանոցի դիմաց կիթառ է նվագել կարանտինում գտնվող հոր համար. տեսանյութ

Life Ipress 2020-05-02 19:18:00 3816
goy_YC5WE.jpg

Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այսօր յուրահատուկ ձևով է շնորհավորել երևանյան հյուրանոցներից մեկում մեկուսացված հոր` Ալեքսանդր Կիրակոսյանի 61–ամյակը։

Անահիտին միացել են երեխաները, քույրերն ու նրանց զավակները, ինչպես նաև մայրը։ Նրանք հավաքվել են հյուրանոցի դիմաց, Անահիտը կիթառ է նվագել, ու բոլորով երգել են ավանդական «Happy birthday»–ը։ Հետո նրանց է միացել հյուրանոցում գտնվող բուժաշխատողներից մեկը։ 

Անահիտը  պատմեց, որ ստեղծված իրավիճակում նման կերպ հայրիկին շնորհավորելը լավագույն լուծումն էր։ Նախապես թղթերի վրա գրել են շնորհավորանքն ու դրել գետնին, որպեսզի հայրը վերևից տեսնի։

Հարազատները նաև ծաղիկներ են տարել, սակայն հյուրանոցից տեղեկացրել են, որ հորը փոխանցել չեն կարող. չի կարելի։ Ծաղիկները դրել են գետնին` թղթերի վրա։

Դերասանուհին համոզված է, որ իրենց քայլը ոչ միայն հայրիկին է ուրախացրել, այլև մյուս մեկուսացվածներին, որոնք պատուհանից են հետևել յուրօրինակ շնորհավորանքին։

Նշենք, որ Անահիտ Կիրակոսյանի հայրն աշխատում է Հայաստանի արտադրական ձեռնարկություններից մեկում, ու քանի որ այնտեղ կորոնավիրուսի դեպք է գրանցվել, աշխատակիցների մի մասին մեկուսացրել են հյուրանոցում։

Տեսանյութը`armeniasputnik.am
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը