ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անահիտ Կիրակոսյանի դստեր նշանդրեքի հուզիչ դրվագներն ու հայտնի հյուրերը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անահիտ Կիրակոսյանի դստեր նշանդրեքի հուզիչ դրվագներն ու հայտնի հյուրերը

Life Ipress 2021-02-04 16:08:00 26661
Հետևեք մեզ՝ Telegram-ում
anahit-kirakosyan_5MjtC.jpg

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ընտանիքում երեկ կրկնակի տոն էր․դուստրը՝ Լաուրան 19–ամյակի օրը նշանվել է։ Օրվա լուսաբանման բացառիկ իրավունքն Անահիտը վստահել է Tert.am Life–ին։ Ներկայացնում ենք երեկոյի ֆոտոշարքն ու հուզիչ դրվագները։

Դերասանուհին հայտնեց, որ, հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, որոշել են երեկոն անցկացնել առանց պարելու, սակայն այնպիսի ծրագիր են կազմել, որպեսզի հյուրերը չձանձրանան։

«Բոլորս ապրեցինք շատ ծանր ժամանակաշրջան և հասկանում ենք, որ պետք է շատ նուրբ մոտենանք առիթներին ու խնջույքներին, բայց և պետք է գիտակցենք, որ կյանքը շարունակվում է, սա այն առիթը չէր, որը կարելի էր տեղափոխել։ Փոխարենը որոշեցինք ամեն բան անել շատ նուրբ և փոքր շրջանակում՝ առանց բարձր երաժշտության և պարերի, քանի որ նախորդ տարի երկու ընտանիքում էլ կորուստ ենք ունեցել․ փեսայի՝ Դավթի հայրն է մահացել, ամուսնուս՝ Արտակի 2 զարմիկներն են զոհվել պատերազմի ժամանակ։ Մենք չէինք կարող անարգել այդ ցավը, բայց քանի որ հարսանիք չենք անելու, որոշեցինք նշանդրեք անել ու փարիզյան ռոմանտիկ շնչով երեկո ունեցանք»,– ասաց Անահիտն ու հավելեց, որ հայկական պարային երաժշտությանը փոխարինել է Hayway բենդի ելույթը, հյուրերի մուտքի ժամանակ ջազային մեղմ երաժշտություն է հնչել։

Երեկոն վարել է Կամերային թատրոնի դերասան Ներսես Մարկոսյանը ընթացքում ելույթ են ունեցել նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը՝ Հայկոն, Սոֆի Մխեյանը, Գրիշա Աղախանյանը, Արթուր Խաչենցը, Ալլա Լևոնյանը, Զարուհի Բաբայանը։ «Ես հասկացա, թե որքան լավ ընկերներ ունեմ ոլորտում, ինչը շատ ոգևորիչ է»,– ասաց Անահիտը ու նշեց, որ բոլորը մեղեդային երգեր են կատարել․ Զարուհու երգի ժամանակ եղել է հոր և դստեր տանգոն, իսկ Հայկոն երգել է տորթի կտրման արարողության ժամանակ։ Անահիտը ևս երգել է երեկոյի ընթացքում՝ ներկայացնելով Լաուրայի ամենասիրելի երգը «Ուրիշ աշխարհ»–ը։

Երեկոյի կազմակերպչական հարցերով, Լաուրայի զգեստի, սրահի դիզայնի ընտրության հարցերով զբաղվել է Անահիտը։

Անդրադառնալով Լաուրային նշանելու հուզական կողմին՝ Անահիտը չկարողացավ զսպել արցունքները․ «Տարօրինակ հույզեր ունեմ․ կան թեմաներ, որոնց մասին միշտ մտածում ես, բայց երբ գալիս, հասնում է այդ օրը, հասկանում ես, որ չէիր էլ կարող պատկերացնել՝ ինչ ես զգալու։ Հուզված ու շփոթված եմ, որովհետև տարիներով հետ եմ գնում ու հասկանում, որ 10 տարի առաջ, երբ մտա ընտանիք, Լաուրայի 9–ամյակն եմ նշել, իսկ այսօր նրա 19–ամյակն է ու նշանդրեքը։ Դժվարանում եմ բացատրել զգացողություններս»։

Անահիտն ինքն էլ երիտասարդ տարիքում է ամուսնացել՝ 21 տարեկանում։ Ասում է՝ աղջիկներին այս հարցում չի ուղղորդում։ «Ո՛չ որպես ծնող, ո՛չ առհասարակ կյանքում այս հարցում ուղղորդելը ճիշտ չեմ համարում։ Կարծում եմ՝ սիրո հարցում տարիքն ու ժամանակը որոշում է անհատը։ Ինքս երեխա էի, երբ ամուսնացա, բայց կարծում եմ՝ ամեն մարդ չափահաս լինելուց հետո պետք է այնքան կայուն լինի, որպեսզի կարողանա ընտանիք  կազմելու որոշումն ինքնուրույն կայացնել։ Ես ամեն ինչ արել եմ, որ Լաուրան ինքնուրույն լինի ու, կարծում եմ, Լաուրան հասել է այդ էտապին, որ ինքնուրույն որոշում կայացնի։ Մենք, որպես ծնող, շատ ըմբռնմամբ ու նուրբ ենք մոտենում այդ հարցին։ Երբ գտել ես քո կեսին ու ուզում ես իր հետ քայլել, տարիքն էական չէ։ Լաուրան դեռ ուսանող է, Դավիթն իրենից 7 տարի մեծ է, հավանաբար, հաջորդ տարի կամուսնանան։ Լրջությունը մարդուց է գալիս, ըստ իս, Լաուրան պատրաստ է»։

Անահիտը նկատեց, որ Լաուրայի հետ կապված ցանկացած բան նախ ինքն է իմանում, հետո՝ հայրը։ «Բնականաբար, երբ Դավիթը հայտնվեց իր կյանքում, առաջինը ես իմացա,– ասաց նա, ապա հավելեց, որ ինքն ամուսնու տրամադրվածության վրա էլ է դրական ազդել,– Սովորաբար հայրիկները խանդով են վերաբերում, որ ինչ–որ մեկը կարող է հայտնվել իրենց աղջկա կողքին։ Քանի որ Արտակը շատ է կարևորում իմ կարծիքը, ես էլ նպաստեցի Արտակի դրական տրամադրվածությանը, քանի որ ինքս զգում էի, որ Դավիթն այն լուրջ տղան է, ով կարող է լինել Լաուրայի կողքին, իրենց հարաբերությունները գնում էին դեպի լրջություն։ Իմ միջամտությունը կարևոր էր, քանի որ Արտակն ինձ շատ է վստահում ու գիտի, որ եթե ես վտանգ տեսնեմ, ինչ–որ բան նկատեմ, առաջինը կարձագանքեմ դրան»։

Անահիտի մտահղացմամբ Լաուրան և Դավիթը տեսանյութ են նկարահանել ի հիշատակ իրենց ծնողների։ Տեսանյութի ցուցադրությունը դարձել է երեկոյի ամենահուզիչ դրվագներից մեկը։

«Քանի որ Լաուրայի մայրիկն ու Դավթի հայրիկը մեզ հետ չեն, ես անընդհատ մտածում էի՝  ինչպես անենք, որ զգանք նրանց ներկայության շունչը, ոչ թե ուղղակի մի կենաց խմենք։ Միտք ծագեց, որ լինի նամակ ծնողների կողմից։ Դիմեցի ռեժիսոր Օլգա Մուրադյանին, ով առաջարկեց տեսանյութն այնպես նկարահանել, որ առաջին տպավորությամբ թվա՝ Դավիթն ու Լաուրան իրար են սեր բացատրում, իրականում դա լինի իրենց ծնողների նամակը»,– պատմեց նա ու հավելեց, որ իրենց տեսանյութի 2 տարբերակ ունեն․ անձնական արխիվի համար նախատեսված տեսանյութում ներառել են նաև ծնողների լուսանկարները, հանրային տիրույթում տեղադրել են առանց անձնական լուսանկարների տարբերակը։ Ի դեպ, նամակի բովանդակության հեղինակը ևս Անահիտն է։

 

Поделиться
Класс
Send
gagik-surenyan_aSFv4.jpg

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

crocus-city-hall_uribW.jpg

Հայտնի է դարձել Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համերգների վերադարձված տոմսերի թիվը

jur-chi-linelu-1_v0Lgk.jpg

Ջուր չի լինելու մի քանի ժամ

nairit-gorcaran_7jyRF.jpg

«Նաիրիտը» որոշել են հողին հավասարեցնել, հողը ռեկուլտիվացիայի ենթարկել

shxtayakan-vtar_rqznh.jpg

Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում․ Հեղինակը եղել է ամենաբարձր աստիճանի խմած

jur-chi-linelu_G9Lzq.jpg

Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ

artash-asatryan_Ikb6T.jpg

Արտաշ Ասատրյանը՝ իր մահվան լուրերի մասին

dolar-rubli_W6Ax0.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

luys-chi-lini_-eQnA.jpg

Այսօր այս հասցեներում լույս չի լինելու

zigzag_Htssv.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը

voghbergakan-tor_d-gHr.jpg

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ 63-ամյա տղամարդուն հայտնաբերել են մահացած

img3015_zgA4S.jpeg

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան