Արտակարգ դեպք ՀՀ-ում. վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է. ՖՈՏՈ

Արտակարգ դեպք ՀՀ-ում. վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2020-06-03 12:20:00 3528
db72fedcb4a5229e0c927fc6554e785f_awwgJ.jpg

Երեկ՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 37-ամյա Արմեն Գ-ն Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 6-րդ շենքի հարակից բակում իր վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենայով՝ հետնամասով վրաերթի է ենթարկել Գետափնյա փողոցի բնակիչ՝ 5-ամյա Մարիամ Զ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ երեխան առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ստանալուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Նշված բժշկական կենտրոնում բժիշկներն ամեն հնարավորը կատարել են՝ երխայի կյանքը փրկելու համար, և այս պահին երեխան գտնվում է վերանդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 22-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյաի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

 Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հաձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը