Թուրքիայում ամուսինը հղի կնոջ հետ ժայռի եզրին «սելֆի» է արել, ապա նրան, ենթադրաբար, ցած նետել 300 մետր բարձրությունից (լուսանկարներ)

Թուրքիայում ամուսինը հղի կնոջ հետ ժայռի եզրին «սելֆի» է արել, ապա նրան, ենթադրաբար, ցած նետել 300 մետր բարձրությունից (լուսանկարներ)

Իրադարձային Ipress 2021-02-17 18:48:00 6411
amusiny-hxi-knojy-cac-e-netel-jayric_jqNBA.png

Թուրքիայում ամուսինը ժայռի եզրին «սելֆի» է արել հղի կնոջ հետ, իսկ հետո նրան 300 մետր բարձրությունից ցած նետել, գրում է Mirror-ը։ Պարբերականը հաղորդում է, որ ոստիկանությունը 40-ամյա Հաքան Այսալին մեղադրում է 2018 թվականի հունիսին Մուղլա քաղաքում հանգստի ժամանակ կնոջը՝ 32-ամյա Սեմրա Այսալին, 300 մետր բարձրությունից ցած հրելու համար, որի հետևանքով հղիության յոթերորդ ամսում գտնվող կինը մահացել է։

Թեև ամուսինը հրաժարվում է ընդունել իր մեղավորությունը, ոստիկանությունը պնդում է, որ «դժբախտ պատահարն» իրականում ծրագրված է եղել Այսալի կողմից, որպեսզի կարողանա գումար շորթել ապահովագրական ընկերությունից։

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ նա «պլանավորել է իր կնոջ սպանությունը՝ նրա անունից նախապես ձևակերպելով դժբախտ պատահարներից 400 հազար թուրքական լիրա (մոտ 55000 դոլար) երաշխիքով անձնական ապահովագրություն»։

Եզրակացության մեջ նշվում է, որ երեք ժամ զույգը նստել է ժայռի գագաթին, քանի որ ամուսինն, իր կանխամտածված հանցագործություն իրագործելուց առաջ, փորձել է համոզվել՝ շրջակայքում մարդ չկա։  Տղամարդը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ կինը պատահմամբ է ժայռից ցած ընկել։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը