Քիչ առաջ ինքնասպան են եղել ԴԱՀԿ-ի աշխատակիցն ու կինը

Քիչ առաջ ինքնասպան են եղել ԴԱՀԿ-ի աշխատակիցն ու կինը

Իրադարձային Ipress 2022-04-09 19:40:00 4323
inqnaspanutyun_DM9lJ.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:   Ժամը 18:20-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնից, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում՝ կախվելու միջոցով, ինքնասպան է եղել մի կին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Գևորգյանը:   Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանը:

  Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, 25-ամյա Արաքսյա Թ.-ն, իրենց տան հարակից անասնագոմի առջևի տանիքից՝ պարանով կախվելու միջոցով, ինքնասպան է եղել:   Գ. Շամշյանի տեղեկություններով, նրա գրպանում հայտնաբերվել է երկտող:  

Մինչ ոստիկաններն ու քննիչները պարզում են դեպքի հանգամանքները, նույն օրը՝ ժամը 20:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ:  

Նույն ոստիկանության և քննչական խմբերը մեկնել են նշված վայր, որտեղ պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում, նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Լևոն Ե.-ն, իրենց տան նկուղի տանիքից կախվելու միջոցով ինքնասպան է եղել:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, ինքնասպան եղած անձինք ամուսիններ են:

Ամուսինն աշխատում էր Տավուշի մարզի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ որպես հարկադիր կատարող: Իսկ կնոջ ինքնասպանության պատճառը եղել է իբր թե հեռախոսային ինչ-որ sms-ները:   Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հայտնում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը