ԱՄՆ-ն զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ-ն զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանին

Իրադարձային Ipress 2021-09-17 21:10:00 672
xarabax22__GIFq.jpg

iPress.am Պատասխանելով հայ-իրանական մայրուղու իրավիճակի վերաբերյալ հարցին ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2020 թվականի դեկտեմբերին հայկական զինված ուժերը դուրս բերվեցին դեպի Խորհրդային Հայաստանից ժառանգված սահմանները: «Այս գործընթացն իրականացվել է նոր ռազմական էսկալացիայից խուսափելու համար», – ասել է Փաշինյանը:

Միաժամանակ, դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս ճանապարհը պետք է ազատ օգտագործվի հայկական տրանսպորտային միջոցների կողմից:

«Ենթադրում եմ, որ համաձայնագրի տեքստում օտարերկրյա բեռների մասին չի նշվում, և Ադրբեջանը դա օգտագործում է: Ամենայն հավանականությամբ, դա արվեց ի պատասխան մեր հայտարարությունների, որ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները չեն պարունակում Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու վերաբրյալ կետ», ասել է Փաշինյանը:

Բաքուն հայ-իրանական մայրուղու վրա տեղակայել է «մաքսակետ»՝ գումար շորթելով իրանական բեռնատարներից: Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը ոչ մի բառ չասացին Ալիևի դեմ: Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարացնել այս գործողությունները, ըստ էության ակնարկելով, որ եթե  թույլ չտայինք Բաքվին Որոտանի հատվածում տեղակայել «անցակետ», ապա անհրաժեշտ կլիներ հայ-իրանական ամբողջ սահմանը «հանձնել» որպես «Զանգեզուրի միջանցք»։

Հայաստանը, ընդունելով, որ տարածաշրջանում հաղորդակցությունները պետք է բաց լինեն, հայտարարում է, որ օտարերկրյա ապրանքները, հատելով երկրի սահմանը, պետք է անցնեն մաքսային, անձնագրային և այլ կետերով, ինչպես ամրագրված է ԱՊՀ  իրավական բազայում, ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսով, Հայաստանը չի համաձայնվում Բաքվին տրամադրել «միջանցք» Ռուսաստանի «վերահսկողության» ներքո ՝ հայտարարելով, որ պատրաստ է բացել կոմունիկացիաները, բայց պարտադիր մաքսային և սահմանային վերահսկողության անցակետերով: Ի պատասխան ՝ Բաքուն, Ռուսաստանի զինվորականների ներկայությամբ, մաքսակետ է տեղակայում արդեն Հայաստանի տարածքում:

Օգոստոսին, երբ Բաքուն երկու օրով երկու կետերում փակեց Իրան-Հայաստան ճանապարհը, հայտարարվեց, որ այդ հատվածների անվտանգության ապահովումը փոխանցվում է ռուս սահմանապահներին: Կառավարությունը հայտարարել էր Սյունիքի մարզում 102-րդ ռուսական բազայի ընդլայնման մասին:

Ստորագրվե՞լ են արդյոք փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական զորքերի գործառույթները: Արդյոք Ռուսաստանը «համաձայնել է պաշտպանել» Հայաստանի սահմանները՝ Մեղրիով «միջանցք» տրամադրելու վերջնագրով: Եվ արդյոք ՌԴ պարտավորությունների մեջ է մտնում Իրան-Հայաստան ճանապարհով ապրանքների ու տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն ապահովելը:

Փաշինյանը, փաստորեն, Ռուսաստանին մեղադրում է հայ-իրանական սահմանը վերահսկողության տակ վերցնելու և այն Բաքվին և Անկարային փոխանցելու մտադրության մեջ:

«Այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին, շատ կարևոր է: Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք նոյեմբերին հրադադարի համաձայնության ձեռքբերումից ի վեր», ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Արդյոք ԱՄՆ-ն զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանին ՝ Հայաստանի սահմանների պաշտպանության գործառույթները չփոխանցել Ռուսաստանին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը