Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները լքել են Աղդամի շրջանը, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ, լրագրողներին հայտնել է ՌԴ ռազմական զորախմբի շտաբի պետ, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը;
«Ռուսաստանի խաղաղապահ առաքելության օգնությամբ այսօր Աղդամի շրջանը փոխանցվել է Ադրբեջանին:
Գործընթացը տեղի է ունեցել առանց արտակարգ իրավիճակների», - լրագրողներին ասել է Վոլկովը: