Նոր Նորքում աղմկահարույց սպանության փաստով հետախուզվում է 34-ամյա տղամարդը.Տեսանյութ

Նոր Նորքում աղմկահարույց սպանության փաստով հետախուզվում է 34-ամյա տղամարդը.Տեսանյութ

Իրադարձային Ipress 2020-04-20 15:05:00 2325
gn_Z8ShE.jpg

Aյսօր՝ ապրիլի 20-ին, հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքևխյան փողոցի բնակիչ, 34-ամյա Էդուասրդ Եղիազարյանի նկատմամբ։

Վերջինս կասկածվում է ապրիլի 15-ին Երևանում հրազենի գործադրմամբ Նոր Նորք վարչական շրջանի Բակունցի փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի հարևանությամբ, Նոր Նորք վարչական շրջանի Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Մանուկ Սարգսյանին սպանելու մեջ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Նա հետախուզվում է ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Յուրա Բաղդասարյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Նշված քրգործը հարուցվել էր ապրիլի 15-ին, Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով։ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հրազենային վնասվածքով մահացած վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Մանուկ Սարգսյանն էր։

Մ. Սարգսյանը եղել է Lexus մակնիշի 09 MՏ 090 համարանիշի ավտոմեքենայով, երբ անհայտ անձը Բակունց փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել Մ. Սարգսյանի ուղղությամբ, ով կրակոցների վայրից վիրավոր վիճակում մեքենան մոտ 700 մետր քշելով՝ բախվել էր աջակողմյան հատվածում կայանված Ford Transit, Opel և Ford Mondeo մակնիշի ավտոմեքենաներին։ Կրակոցի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 3 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճներ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանված Մ. Սարգսյանը տարիներ առաջ Նոր Նորք վարչական շրջանում կրակոցներ էր արձակել։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը