Ադրբեջանը պատրաստվում է Նախիջևանի կողմից մտնել Սյունիքի և Արարատի մարզեր

ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը պատրաստվում է Նախիջևանի կողմից մտնել Սյունիքի և Արարատի մարզեր. Wargonzo

Իրադարձային Ipress 2022-03-24 21:48:00 11526
banak_JyDny.png

Տագնապալի լուրեր են գալիս այս պահին Հայաստանից և Արցախից։ Այս մասին գրում է wargonzo նախագիծն իր տելեգրամյան ալիքում։ Նախագծի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակում հայտարարվել է թիվ մեկ տագնապ, իսկ կամավորներն արդեն զանգվածաբար սկսել են շարժվել դեպի Խրամորթ գյուղ:

Այն ընթացքում, երբ Ռուսաստանի ուշադրությունն ու հիմնական ուժերն ուղղված են Ուկրաինայի կողմ, նրա հարավային սահմաններին,Ադրբեջանը թուրքական լավագույն ավանդույթներով պատրաստվում է թիկունքից հարված հասցնել ։

Սահմանազատման գծի մոտ գտնվող բնակավայրեր ադրբեջանցիները զինտեխնիկա են մոտեցրել և պարբերաբար գնդակոծում են հայկական կողմի գյուղերը։ Գնդակոծվող բնակավայրերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվել է բնակչության մասնակի տարհանում և տեղակայվել են լրացուցիչ դիրքեր:

Բանակցություններից հետո կողմերը պայմանավորվեցին հեռանալ, բայց հենց ռուս խաղաղապահները կատարեցին պայմանավորվածությունները, ադրբեջանցի զինվորականներն առաջ գնացին և ռազմավարական բարձունքներ գրավեցին Ասկերանի շրջանում։

Սադրանքը հետեւում է սադրանքին։ Օգտվելով այն հանգամանքից, որ իրենց կողմից վերահսկվող տարածքով գազատար է անցնում, ադրբեջանցիները պարբերաբար անջատում են գազը։ Հայկական գյուղերում մարդիկ վառելափայտով են տաքանում, իսկ քաղաքներում էլեկտրականությունից են օգտվում՝ ստեղծելով էլեկտրացանցերի գերբեռնվածություն եւ անջատումներ։

Միեւնույն ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ներում սկսվել է եւ արդեն ընթանում է ռուսական խաղաղապահ զորակազմի վարկաբեկման արշավը' ի դեմս ՌԽԿ-ի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի:

Wargonzo-ի տեղեկություններով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքու են ժամանել զենքով բեռնված բեռնատար ինքնաթիռներ։ Ադրբեջանական բանակը պատրաստվում է Նախիջևանի կողմից մտնել Սյունիքի և Արարատի մարզեր։

Ընթացիկ էսկալացիայի կապակցությամբ հայկական զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստականության վիճակի:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը