Ադրբեջանը հարձակման հող է նախապատրաստում. Եգիպտացի վերլուծաբանն այդտեղ տեսնում է Թուրքիայի ձեռագիրը

Ադրբեջանը հարձակման հող է նախապատրաստում. Եգիպտացի վերլուծաբանն այդտեղ տեսնում է Թուրքիայի ձեռագիրը

Բանակ Ipress 2020-09-22 13:33:00 468
adrbejan_HaXPf.jpg

Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, Հայաստանին ուղղված մեղադրանքները վկայում են այն մասին, որ Բաքուն հող է նախապատրաստում հարձակման համար: Վերլուծելով տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի հայտարարությունները՝ «Realist Arabic» գործակալության գլխավոր խմբագիր, վերլուծաբան  դոկտոր Ամր Էլդիիբը կարծում է, որ Ադրբեջանը մոտ ապագայում նախապատրաստվում է հարձակման:

«Նման գործողությունների գնալու համար Ադրբեջանը համապատասխան հող է նախապատրաստում՝ իրականացնելով հակաքարոզչություն, տարածելով, շրջանառության մեջ դնելով որքան հնարավոր է շատ կեղծ լուրեր, ինչպես օրինակ, այն, թե իբր Հայաստանը քրդերին է բերում Հայաստան, Արցախ: Դա իհարկե, ակնհայտ կեղծ տեղեկություն է և տրամաբանությունից դուրս, ոչ ոք չի հավատա դրան, սակայն քաղաքական հարթությունում համապատասխան դաշտը ապահովելով՝ հարձակման դեպքում, Ադրբեջանն արդեն կասի, թե պաշտպանում է իրեն:

Այնպես, որ Ադրբեջանի նախագահի նման հռետորաբանությունը, մեծ քանակությամբ մեղադրանքներ պարունակող հայտարարությունը հենց դրան է տանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբանն՝ ավելացնելով, որ այս փուլում տեղեկատվական պատերազմ է, որից հետո չեն բացառվում կոնկրետ գործողություններ արդեն սահմանին:

Այս ամբողջ գործընթացը գալիս է Ադրբեջանի կողմից, սակայն վերլուծաբանն այստեղ հստակ տեսնում է Թուրքիայի ձեռագիրը: Ադրբեջանը կարող է գնալ էսկալացիայի, որի հետևում կլինի Թուրքիան, որը փորձում է ուժեղացնել իր դիրքերն այդ տարածաշրջանում: «Realist Arabic»-ի գլխավոր խմբագիրը պատահական չի համարում այն, որ հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողություններից, լարվածությունից անմիջապես հետո Ադրբեջանն ու Թուրքիան հանդես եկան համատեղ զորավարժություններով: Դրանից հետ Թուրքիան այնտեղ թողեց իր զորամիավորումների մի մասը: Վերլուծաբանի կարծիքով, Թուրքիան փորձում է Ադրբեջանում ամրապնդել իր դիրքերը, իսկ դա նշանակում է դիրքերի ամրապնդում Կովկասում և տարածաշրջանում:

«Ակնհայտ Թուրքիայի ձեռագիրն է: Նախորդ փորձը դիտարկելով՝ մենք տեսնում ենք, որ Թուրքիան իր դիրքերն ուժեղացնելու համար օգտագործել է Մերձավոր Արևելքի տարբեր հատվածներում եղած կոնֆլիկտները: Հիմա նույնը փորձում է անել Հարավային Կովկասում»,-ասաց նա:

Վերլուծաբանը գտնում է, որ Թուրքիան նաև այլ խնդիր է լուծում: Վերջին շրջանում Թուրքիայի գործողությունները  մի շարք ուղղություններով Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում միանշանակ չեն ընդունվում միջազգային հանրության կողմից: Մասնավորապես, Արևելյան Միջերկրականում՝ Հունաստանի ափամերձ հատվածներում թուրքական նավերի գործողությունները քաղաքական դաշտում մեծ հակազդեցություն ստացան: Հունաստանը մարտական պատրաստության բերեց իր զինված ուժերը, կոչ արեց ԵՄ-ին «անհապաղ սկսել տարածաշրջանում խաղալ իրեն վայել դեր»: Ակտիվ դերակատարում ունեցավ Ֆրանսիան, ԵՄ-ի երկրները սկսեցին խոսել Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու մասին:   

«Մերձավոր Արևելքի և Արևելյան Միջերկրականի հարցերի հետ կապված ներկայում Թուրքիայի նկատմամբ ուժեղ ճնշումներ կան: Հետևաբար չի բացառվում, որ Թուրքիան փորձելով դուրս գալ այդ ճնշումներից, գնա դեպի Կենտրոնական Ասիա, Հայաստան, Ադրբեջան: Ես կարծում եմ, որ չպետք է այդ հնարավորությունը տալ»,-ավելացրեց նա:

Այս համատեքստում, վերլուծաբանը կարևոր է համարում տարբեր երկրների հետ ջանքերը միավորելը: Բոլոր այն երկրները, որոնք սպառնալիք են զգում Թուրքիայի կողմից, պետք է կարողանան գործել համատեղ և անհրաժեշտության դեպքում միասին արձագանքել Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը:

Վերլուծաբանը կարևոր համարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Եգիպտոս, որի ընթացքում անդրադարձ եղավ Թուրքիայի գործողություններին: Նա նկատեց, որ Եգիպտոսը և Հայաստանը մեծ ներուժ ունեն հարաբերությունները զարգացնելու ոչ միայն քաղաքական դաշտում, այլև մյուս ոլորտներում: Երկու երկրների ժողովուրդների բարեկամական կապերը, հնարավորություններն օգտագործելով՝ անհրաժեշտ է զարկ տալ համագործակցության ակտիվացմանն այլ ոլորտներում: Դոկտոր Ամր Էլդիիբը հույս հայտնեց, որ առաջիկայում ևս կլինեն տարբեր մակարդակի պաշտոնյաների հանդիպումներ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը