Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից 62-ի հարցում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից 62-ի հարցում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել

Բանակ Ipress 2021-02-04 17:03:00 20520
geri-adrbejan-62_Pbj6w.jpg

Politic.am- Ադրբեջանում պահվող 62 շիրակցի ռազմագերիների խմբից 5-ի վերադարձի ֆոնին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ, ասելով, որ 62 ռազմագերիները նաեւ հնարավորություն են ունեցել խոսելու իրենց հարազատների հետ հեռախոսով։ Այս գրառումից հետո սակայն, համացանցում արագ հերքումներ հայտնվեցին։

Պարզվեց, որ իրականում 62 գերեվարվածների ծնողներին հարազատներին հավաքել են մի տեղում եւ թույլատրել, որ ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովի ներկայությամբ երեքը խոսեն։ Բացի այդ, եւ նշված երեքը եւ հետ վերադարձած հինգ ռազմագերիները հայտարարել են, որ Բաքվում բռնության չեն ենթարկվել։ Բաժանված են հինգ հոգանոց խմբերի։ Տարրական կենսապայմաններ եւ սնունդ կա։ Գեներալ Մուրադովն էլ ասել է, որ հինգի վերադարձից հետո կա հույս, որ մյուսներն էլ հետ կբերվեն։

Իհարկե, Բաքվի բանտերում գտնվող մեր ռազմագերիները, այն էլ ռուս հրամանատարի ներկայությամբ, բնականաբար չէին խոսի 100 տոկոսանոց անկեղծությամբ, սակայն ամեն դեպքում սա հույս է, որ իհարկե նրանց պայմանները «Սոչի սանատորիա» չէ, բայց անմարդկային դժոխք էլ չէ։

Բացի այդ, այս տեղեկություններից ստացվում է տպավորություն, որ հայ ռազմագերիները, գոնե 62-ի խումբը, ռուսական հովանու ներքո են գտնվում այսպես ասած, թեկուզ եւ Բաքվում են։ Ադրբեջանցիները հենց այնպես գոնե նվազագույն պայաններ չէին ապահովվի հայ ռազմագերիների հանդեպ, որոնց մեղսագրում են պատերազմական հանցագործություններ՝ անկախ այն հանգամանքից, թե օրինակ ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը արեւմտյան որ կոմիտեին օրը քանի նամակ կգրեր։

Բաքուն բավական կոշտ է վերաբերվում Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի հարցով Արեւմուտքի ցանկացած գործողությանը, ինչը անուղղակի ապացուցում է, որ այս հարցում ավելի շատ ռուսներն ունեն ազդեցություն։ Մյուս կողմից, եթե կա նման բան, որ ռազմագերիները գտնվում են ռուսների անտեսանելի, բայց ազդեցիկ հովանու ներքո, ապա ինչու չեն վերադարձվում միանգամից։

Հայաստանյան մամուլում բավական գրվեց այն մասին, որ իրականում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ կա պայմանավորվածություն, որ գերիները վերադարձվեն նախընտրական շրջանում, որպեսզի Փաշինյանը կարողանա այդ հարցը քաղաքական առումով կապիտալիզացնել եւ դիվիդենդներ շահել։ Այն, որ հայ ռազմագերիների հարցում Հայաստանի գործող իշխանությունները փորձել են, փորձում են եւ փորձելու են անել ամեն բան, որպեսզի քաղաքական դիվիդենդներ, հասկանալի է ինքնին։

Նիկոլը եւ նիկոլականները կդավաճանեին սեփական էությանը, եթե գոնե ռազմագերիների հարցում բարոյական մոտեցում ունենային։ Սակայն կարելի է անվիճելի համարել նաեւ այն, որ ռուսները ոչ մի կերպ թույլ չեն տալիս եւ ապագայում էլ թույլ չեն տա դա անել։ Պարզ է, որ Իլհամ Ալիեւը Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի համար դրական ոչ մի քայլ չի անի։ Դա հնարավոր է միայն մի դեպքում, եթե օրինակ Կրեմլում որոշեն, որ որպես հլու-հնազանդ կամակատար Փաշինյանը դեռ կարող է ծառայել իրենց եւ թույլ տան նրան վերարտադրվել։

Հիշենք թեկուզ, թե ԱԺ շիրակցի պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի եւ Նազելի Բաղդասարյանի հայտնի հանդիպումից ու դրան հետեւած ասուլիսախառն հայտարարություններից հետո ինչպիսի հակազդեցություն եղավ․ մեղմ ասած ռուսական կողմը պարզապես արգելեց ռազմագերիների հարցի նույնիսկ արծարծումը։ Այս ամենը նկատի ունենալով, հարց է առաջանում, իսկ երբ են հետ բերվելու մյուս ռազմագերիները, թեկուզ եւ մաս-մաս։ Դատելով վերեւում ասվածից՝ հնարավոր է, որ դա լինի Հայաստանում տեղի ունենալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, հատկապես, երբ ձեւավորվի իշխանություն, որը ռուսների սրտով է։

Ի դեպ, պետք է նաեւ ուսումնասիրել Ադրբեջանում գործող մի հետաքրքիր պրակտիկա․ մահմեդական մեծ տոների ընթացքում սովորաբար ընդունված է որպես բարի կամքի դրսեւորում ազատ արձակել բանտարկյալների։ Չի բացառվում նաեւ, որ նման քայլերի դեպքում, եթե Իլհամ Ալիեւի կողմից արվի, ապա շահեն նաեւ մեր ռազմագերիները։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել