Ադրբեջանում խոշտանգելով սպանել, գլխատել են հայ գերիների, այդ թվում՝ 4 կանանց՝ բռնաբարելով». Հովհաննես Իշխանյան

Ադրբեջանում խոշտանգելով սպանել, գլխատել են հայ գերիների, այդ թվում՝ 4 կանանց՝ բռնաբարելով». Հովհաննես Իշխանյան

Իրադարձային Ipress 2022-02-23 22:44:00 9276
adrbejany-spanel-e-gerinerin_ht_h2.jpg

Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջունում ու զորակցում եմ Դաշնակցության երիտասարդներին, որոնք երեկ ելել էին ֆաշիզմի որջի պատգամավորների դեմ ու տուժել տեռորի պահապաններից։ Ադրբեջանը բոլոր իմաստներով ֆաշիստական, հետամնաց փթիրների երկիր ա, որի ղեկավարն աղվամազ դեռահասի պես թպրտում ա հաղթական էյֆորիայից ու պարտված կողմին էլ ավելի նվաստացնելու համար կուկլեքի թանգարան ա բացում։ Ադրբեջանը քնած մարդկանց կացինով սպանողների, ծերերի ականջ կտրող հերոսների նախնադարյան քարանձավ ա։

Ադրբեջանում խոշտանգելով սպանել, գլխատել են հայ գերիների, այդ թվում՝ 4 կանանց՝ բռնաբարելով։ Բազմաթիվ գերիներ դեռ Ադրբեջանում են։ Հայ անպաշտպան գյուղացիներին ոնց ուզում սպանում են։ Վերացնում են հայկական յուրաքանչյուր մշակութային ու պատմական գործ՝ եկեղեցի, խաչքար, գերեզման, կոթող։ Մանկապարտեզից մինչև գերեզման ուռոգլուխ ռասիստ են մեծացնում իրենք իրենց, որոնց կյանքի միակ նպատակը հայի վիզ կտրելն ա։ Իսկ հիմա նկատենք, որ էդ նախանդարյան ֆուցընները, երբ Հայաստանում էին, կազմակերպված խմբերից Դաշնակցության երիտասարդները դուրս եկան դրանց դեմ։

Բայց Հայաստանում եվրոմատորով քանի՞ կազմակերպված մարդասեր արվեստագետ կա, քանի՞ հասարակական կազմակերպություն եվրոարժեքով, քանի՞ իրավապաշտպան եվրոօրենքով, քանի՞ գրող եվրոգրիչով, քանի՞ ռեժիսոր եվրոհոգսերով։ Մյուս կողմից, Ադրբեջանում քանի՞ լրագրող ա նստած, քանի՞ աշխուժակ ջահելի կյանքն ա վարի, քանի՞սն են երկրից վտարված ու քանի՞ լրատվամիջոց ա փակած, քանի՞ գրողի ականջ կտրելու համար են փող տալիս, քանի եվրոարժեք ա դոմփել էդ քարանձավը։

Սակայն, խոսքի ազատության կողպեք, կանանց իրավունքների խոշտանգիչ, ժողովրդավարության բայղուշ, պատմամշակույթային արժեքների վերացման, ԼԳԲՏ անձանց բռնաբարողների բաստիոն Ադրբեջանի պատգամավոր կոչվածները եկել էին եվրոուղեղների դուռը, բայց Հայաստանի եվրոխելքերը հերիքում է միայն Ռուսաստանի դեմ մանկապատանեկան հայտարարություններին միանալուն։ Հա, մեկ էլ Լուկաշենկոյի պորտը տեղը դնելու տեքստին։

Իսկ Սասնա Ծռերն ո՞ւր են։ Պիկապ չկար հրապարակ հասնեին։ Կամ ազերի պատգամավորը սև էր ռուսի համեմատ, որ պիկապով ճղեին Ռուսաստանի դեսպանատան դեմը։ Իսկ լրագրողնե՞րը, որ գնում են Քոչարյանի ասուլիսին մի տափակ հարց տալիս, հետո առյուծ կտրած ստատուս գրում։ Մի միլիմետր միկրոֆոնն ի՞նչ էր դնեիք ազերի պատգամավորի բերանը՝ ի՞նչ եք արել, որ հայ ժողովուրդն էսպես ձեզնից զզվում ա, հարցնեիք։ Էս առիթով հատուկ աջակցություն լրագրող Անի Նահապետյանին, որը տուժել է նախնադարյան մսի կտորների պաշտպաններից։ Իսկ նրանք, որ գերիների իբր ազատության համար անձնագրային տվյալներ էին հավաքում, ՄԱԿ-ի դիմաց ցույց էին անում՝ FREE ARMENIAN POW's պլակատներով, անվտանգության խորհրդից հայ գերիների ազատություն էին պահանջում։ Հեն ա, իրենց պահանջի շահառուները մտել էին իրենց երկիր, ասում են՝ Ադրբեջանում գերի չկա։

Թարգմանում եմ, ֆաշիզմի պատգամավորներն ասում են՝ POW չկա։ Տուտուզներն էին ճղում, երբ Այլընտրաքային Գերմանիա կուսակցությունը եկել էր Արցախ պատերազմի օրերին։ Ֆաշի՜ստ են, ֆաշի՜ստ են, գոռում էին։ Կրկին ողջույններս դաշնակցության երիտասարդներին, որոնք պաշտպանում են հայերի իրավունքները, մարդկային արժեքները քարանձավային փթիրներից։»:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն