Ադրբեջանին է անցնելու Երևանը Վայոց Ձորին, Սյունիքին և այնուհետ Իրանին կապող միջպետական նշանակության ճանապարհի կարևորագույն մի հատված

Ադրբեջանին է անցնելու Երևանը Վայոց Ձորին, Սյունիքին և այնուհետ Իրանին կապող միջպետական նշանակության ճանապարհի կարևորագույն մի հատված

Իրադարձային Ipress 2021-05-25 11:36:00 4452
yerevan-baku-1_KTeuy.jpg

iPress.am- Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Հայաստանը՝ ի դեմս իշխանությունը զավթած կապիտուլյանտի, Ադրբեջանին է հանձնում մի շարք տարածքներ Տավուշի (Հին/Վերին Ոսկեպար, Բարխուդարլու և Սոֆուլու) և Արարատի (Տիգրանաշեն) մարզերից, որոնք 1920-1930թթ․ արհեստական հիմնավորումներով պարզապես պոկվել էին Խորհրդային Հայաստանից և կցվել Խորհրդային Ադրբեջանին, իսկ Արցախյան ազատամարտի ժամանակ վերամիավորվել էին Հայաստանի Հանրապետությանը։

ՀՀ նշված հատվածների օտարումը թշնամուն բերելու է նրան, որ․ Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ գյուղի նման կիսվելու են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա, մեր այդ վեց գյուղերը զրկվելու են իրենց արոտավայրերից ու դաշտերից, ինչն իր հերթին աստիճանաբար բերելու է այդ գյուղերի հայաթափմանը, ամենայն հավանականությամբ, Ոսկեպար գյուղը, «աշխարհագրական նպատակահարմարության» անվան տակ՝ ապահովելու համար ցամաքային կապը Ադրբեջանի և Վերին Ոսկեպարի միջև, ամբողջությամբ տրվելու է Ադրբեջանին,

Փաստացի Կիրանց և Աճարկուտ գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ, քանի որ դեպի այդ գյուղեր ճանապարհ մենք չենք ունենալու,

Հայաստանը Վրաստանին և Ռուսաստանին կապող Իջևան-Նոյեմբերյան միջպետական նշանակության ճանապարհի զգալի հատվածներն անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ, ճիշտ ինչպես Գորիս-Կապան ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհի հիմնական մասը, և մենք այդտեղ ունենալու ենք այն նույն խնդիրները, ինչ հիմա ունենք Սյունիքում։ Սա բերելու է մեր լիակատար շրջափակմանը,

Ադրբեջանին է անցնելու Երևանը Վայոց Ձորին, Սյունիքին և այնուհետ Իրանին կապող միջպետական նշանակության ճանապարհի կարևորագույն մի հատված և կրկին՝ «աշխարհագրական նպատակահարմարության» անվան տակ՝ ապահովելու համար ցամաքային կապը Ադրբեջանի և Տիգրանաշեն՝ Քյարքիի միջև, ամենայն հավանականությամբ Ադրբեջանին են տրվելու նաև գյուղից հարավ ընկած տարածքներն ու բարձունքները»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը