iPress.am- Բաքուն աջակցում է բանակցությունների միջոցով՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի կարգավորմանը, աջակցում է նաև սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտության մասին միջազգային կոչերին, հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում: «Ադրբեջանն աջակցում է բանակցությունների միջոցով հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության կարգավորմանը և աջակցում նաև միջազգային հանրության կոչերին՝ սահմանազատել և սահմանագծել 2 երկրների միջև սահմանները։
Ադրբեջանի սահմանները խախտելու փորձերն անթույլատրելի են»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ին։
