Ադրբեջանցիները խնդրել են Տարոն Սահակյանին հուղարկավորել՝ ինչպես հերոսի. Ոսկան Սարգսյան

Ադրբեջանցիները խնդրել են Տարոն Սահակյանին հուղարկավորել՝ ինչպես հերոսի. Ոսկան Սարգսյան

Բանակ Ipress 2021-12-26 23:18:00 7533
taron-sahakyan_8H8UI.jpg

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ադրբեջանցիները գեներալ Մուրադովին խնդրել են, որ հայկական կողմին փոխանցի՝ Տարոն Սահակյանին հուղարկավորեն ինչպես հերոսի Դեկտեմբերի 26-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան գյուղում կայացավ ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի քառասունքի արարողությունը։ 31-ամյա Տարոն Սահակյանը Ջերմուկի զորամասի հոգեբանն էր, նա զոհվեց նոյեմբերի 16-ին մարտական դիրքը պաշտպանելիս։

Նա զորամասի հոգեբանն էր, սակայն կամավոր առաջնագիծ էր գնացել, որպեսզի սահմանը պաշտպանի։ Երբ ադրբեջանցի զինյալները առաջարկել են հանձնվել, ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանը ընդառաջ է գնացել նրանց, ադրբեջանցի զինծառայողի համազգեստից պոկելով նռնակը՝ այն պայթեցրել է, գոռալով․ -Տղերք, կրակեք։ Սակայն կրակ չի բացվել, այդ դիրքում եղած երկու մայորները իրենց չեն պահել հայ սպայի նման։ Տարոն Սահակյանը զոհվել է նռնակի բեկորների պատճառած երկու վնասվածքներից։

Ադրբեջանական ոչ պաշտոնական կայքերի հաղորդմամբ՝ Տարոն Սահակյանի պայթեցրած նռնակից զոհվել և վիրավորվել է ադրբեջանցի 9 զինծառայող։ Իմ սանիկ, եղբորս աներձագի որդի, իմ ընկեր Ջիվան Սահակյանի զավակ Տարոն Սահակյանը բաց դագաղում էր, նրա դեմքին և մարմնի վրա խոշտանգման ոչ մի հետք չկար, թեև ոմանք առանց որևէ փաստի հայտարարել էին, թե իբր նա խոշտանգվել է։

Բաքվից Տարոն Սահակյանի մարմինը ինքնաթիռով բերած գեներալ Մուրադովը Տարոնի դիակը հանձնելիս հայտնել է, որ ադրբեջանցիներն իրեն խնդրել են հայկական կողմին փոխանցել, որ Տարոն Սահակյանը հերոս էր, նրան պետք է հուղարկավորել ինչպես հերոսի։ Տարոն Սահակյանի հայրը՝ մայոր Ջիվան Սահակյանը պատմեց, որ Տարոնի 6-ամյա որդին՝ Ջիվանը մի քանի օր առաջ, երեկոյան իրեն ասել է․ -Մայրս ասում է, որ հայրս երկնքում աստղ է դարձել, ցույց տուր այդ աստղը։ Պապը իր անունը կրող թոռնիկին ցույց է տվել աստղազարդ երկնքում ամենավառ փայլող աստղը։ 6-ամյա Ջիվանը Ոսկեվանի դպրոցի առաջին դասարանցի է, նա դպրոցից վերադառնալիս այցելում է իր պապի տնից ոչ հեռու գերեզմանատնում, եռագույն դրոշի ներքո գտնվող հոր գերեզմանին, գերեզմանը եզերող պատին «Սնիկերս» դնում, ասելով, որ իր հայրիկը քաղցր շատ էր սիրում։

Տարոնի հայրը՝ մայոր Ջիվան Սահակյանը, 1990-ական մարտերի ակտիվ մասնակից է, չնայած զինվորական թոշակառու է, սակայն հիմա էլ շարունակում է ծառայել, Տարոնի մեծ եղբայր Ռոման Սահակյանը սահմանապահ զորամասի վաշտի հրամանատար է, փոքր եղբայր Տիգրանը բժշկական բուհի վերջին կուրսում է, զինվորական բժիշկ է դառնալու։ Տարոն Սահակյանի մայրը՝ տիկին Ալվարդը, նրա գերեզմանի մոտ այսօր ասաց, որ Տարոնն իր կյանքն ապրեց անվախ, համարձակ, նա չէր կարող թուրքին գերի հանձնվել»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը