ՌԴ-ն հաստատեց․ «ադրբեջանցիները» վերադառնում են

ՌԴ-ն հաստատեց․ «ադրբեջանցիները» վերադառնում են

Իրադարձային Ipress 2022-01-01 21:24:00 7536
rus-xaxaxapah_VfVFo.jpg

Lragir.am-  «Ձեր հարցի պատասխանը տրված է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մասնավորապես, 7-րդ կետ՝ ուղիղ մեջբերում է՝ «Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության և կառավարման ներքո։ Սրան ավելացնելու ոչինչ չկա»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին տված հարցազրույցում, փաստորեն, ազդարարեց իր հռչակած «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում «ադրբեջանական համայնքի» «վերադարձը» Արցախ։ Հաստատվեց, որ «խաղաղության դարաշրջանը» նոյեմբերի 9-ի հայտարարության և Բաքվի ու Մոսկվայի պայմանների կատարումն է։ Արցախի հանձնումից հետո Փաշինյանը անցել է «փախստականների վերադարձի» իրականացմանը։ Ընդ որում, Փաշինյանը ոչ մի խոսք չի ասել 1988-94 թվականներին այսպես կոչված Ադրբեջանում իրենց տները լքած կես միլիոն հայերի մասին… Նա նաև չի խոսել Հադրութից, Շուշիից և Արցախի այլ օկուպացված քաղաքներից տեղահանվածների վերադարձի մասին։

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը կարծում է, որ ադրբեջանցիների մասին հոգ տանելուց առաջ անհրաժեշտ է արծարծել այն հարցը, որ բնիկ հայ բնակչությունն ապրել է Ադրբեջանի ներկայիս տարածքում եւ ցեղասպանության հեռեւանքով դուրս է մղվել այդ տարածքներից:  «Դրա մասին մենք պետք է խոսենք, թե ավելի քան կես միլիոն հայության հետ ի՞նչ է եղել Ադրբեջանում։ Մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչ է եղել նրանց ունեցվածքի հետ, որը տարբեր հաշվարկներով՝ հասնում է մինչև 100 մլրդ դոլարի։ Ի՞նչ է եղել հայերի պատմամշակութային ժառանգության հետ, մեր հայկական գերեզմանների հետ», – ասում է Այվազյանը։

Արցախում կտրուկ են արձագանքել Փաշինյանի հայտարարություններին, սակայն այդպես էլ չեն վիճարկել Զախարովայի նշած եռակողմ հայտարարության 7-րդ կետը։ Հայաստանի խորհրդարանի «ընդդիմությունը» հայտարարեց, որ «Հայաստանը ձեռքերը լվացել է» Արցախի հարցում, և դրանով էլ բավարարվեց։ Իսկ Բաքվում սկսեցին խոսել այն մասին, որ շուտով կսկսի աշխատել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը