Ադրբեջանցիները հանել են հայ գերու ներքին օրգանները և գլխատել նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2021-10-05 23:44:00 10896
Հետևեք մեզ՝ Telegram-ում
geri-hay_YGaTa.jpg
Поделиться
Класс
Send

Hetq.am-Գերի ընկած որդու գլխատված դին ստանալուց հետո Լուսինե Դարբինյանի համար կյանքի գույները խամրել են: Տան միակ զավակն էր Գագիկը, որ սեպտեմբերի 14-ին կդառնար 20 տարեկան, սակայն արցախյան պատերազմն ընդհատեց նրա կենսագրությունը: 

«Գագիկը 6 տարեկանից մեծացել է Ռուսաստանում: Սկզբում տատիկ-պապիկի մոտ էր մնում, մինչեւ որ ես էլ կարողացա տեղափոխվել: Մենք իրեն հայրենասեր ենք մեծացրել: Ինքը հայերեն գրել-կարդալ չգիտեր, բայց շատ լավ խոսում էր: Լիքը հայ ընկերներ ուներ Գյումրիում: Շատ ընկերասեր երեխա էր՝ հասնող, օգնող, հոգատար,- ասում է Լուսինե Դարբինյանը:- Գագիկս տղայի՝ հարց լուծող տեսակն էր, ռուսներն ասում էին՝ шустрый малый, ու էնտեղի իր ռուս ընկերներն էլ էին իրեն շատ սիրում: Ես ամուսնալուծվել եմ, երբ Գագիկը մեկ տարեկան երեք ամսական էր: Տանջանքով, չարչարանքով եմ մեծացրել, ու հիմա չկա»:

19-ամյա Գագիկ Մկրտչյանը պետք է զորակոչվեր 2019թ.-ին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել գալ հայրենիք: Մայրը պատմում է, որ տղայի մեկնումը 2020թ.-ի օգոստոսին եղել է շատ հապճեպ: Գագիկը միանգամից որոշել է, որ պիտի գնա պարտքը տալու հայրենիքին: Ռոստովից թռիչքը օգոստոսի 14-ին է եղել: Համավարակով պայմանավորված՝ բավական դժվարությամբ են կարողացել ինքնաթիռի տոմս գտնել: Տղան արգելել է մորն իր հետ գալ Հայաստան: Գյումրու զինկոմիսարիատում սկզբում հրաժարվել են զորակոչել Գագիկին՝ ասելով, որ ուշացել է, թող գնա ու ներկայանա հաջորդին: Գագիկը բողոքարկել է որոշումը, հայտարարել, որ առանց այդ էլ ուշացրել է ծառայության մեկնումն ու պահանջել, որ հարցն անհապաղ լուծեն:

Գագիկը զորակոչվել է օգոստոսի 24-ին: Ծառայության վայրն, ըստ վիճակահանության, Ջրականն (Ջաբրայիլ) էր: «Եթե չգնար, չէր զոհվի,- մայրը հոգոց է հանում,- վիրուսի հետ կապված, դրսից եկողները պիտի կորոնավիրուսի թեստ հանձնեին, էնտեղ 14 օր մեկուսանալու պահանջ կար, բայց Գագիկս գնացել, սաղ արագի մեջ արել էր, վճարովի թեստը հանձնել էր, զինկոմում էլ ասել էր՝ ես ոչ մի բժշկական խնդիր չունեմ, չէր թողել, որ բժշկական կոմիսիան խորությամբ բուժզննում անի, պնդել էր, որ իրեն շուտ տանեն բանակ: Գագիկս առաջին-երկրորդ կարգի հարթաթաթություն ուներ, բացի դրանից՝ Ռուսաստանում կռվի մեջ էր ընկել, աջ ձեռքը դաստակից կոտրվել էր, կպցրել էին՝ ծուռ էր կպել, երկրորդ անգամ էին ջարդել-կպցրել, ու տղայիս աջ ձեռքի բութ մատն ու ցուցամատը 70 տոկոս շարժունակությունը կորցրել էին: Եթե թողներ, որ իրեն նորմալ բժշկական հետազոտության ենթարկեին, հաստատ չէին զորակոչի»:

Զորակոչից հետո Գագիկը կարանտինային 14 օրը եղել է Ստեփանակերտում, օգոստոսի վերջին անցել է ծառայության: Զորամասում տղայի մոտ ստամոքսի ցավեր են սկսվել՝ տեղափոխել են հիվանդանոց, որտեղից նրան դուրս են գրել սեպտեմբերի 21-ին՝ ասելով, որ եթե կրկնվի, կուղարկեն Երեւան: Կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, արդեն պատերազմ էր Արցախում: «Էն ժամանակ չէի հասկանում, թե ինչու էր Գագիկս էդպես շտապում: Բայց հետո, ամիսներ անց, իմացանք, որ մեկնելուց առաջ՝ օգոստոսի 12-ին, ռուս ընկերը վոթսափով գրել էր, թե ինչու է Գագիկն էդքան շտապում Հայաստան գնալ: Գագիկն էլ պատասխանել էր, թե Արցախում ծառայող ընկերներից իմացել է, որ հնարավոր է պատերազմ սկսվի, ու ինքը գնում է ընկերների կողքին լինելու,-պատմում է Լուսինեն,- իր գյումրեցի ընկերներից Սամվել Հովակիմյանն էլ է զոհվել էս պատերազմում՝ կամավոր էր գնացել: Սամվելը մի քանի տարի մեծ էր Գագիկից, բայց իրենք շատ մտերիմ էին: Ու հիմա՝ ամիսներ անց, ռուս ընկերոջ հետ եղած խոսակցությունն իմանալուց հետո եմ հասկանում, թե ինչի էր ինքն ուզում հենց օգոստոսի զորակոչով գնար բանակ»:

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Поделиться
Класс
Send
kangateswm_sGObB.png

Զգոն եղեք, թևակոխում ենք կրիմինալ շրջան.Աստղահոգեբանի բացառիկ կանխատեսումը

inqnatir_WWo-2.jpg

ՀՐԱՏԱՊ. Ողբերգական ավիավթար. կան բազմաթիվ զոհեր Video

geriner-en-veradarnum_qF39Q.jpg

Ինչպես հայ գերիները վերադարձան Հայաստան. Տեսանյութ

geriner_-ctVm.jpg

Հայտնի են Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերիների անունները

geri_G0L2k.jpg

Բաքվից Երեւան հայ ռազմագերիների նոր խումբ է տեղափոխվում

kanye-west_ou7HF.jpg

Քանյե Ուեսթը վախեցրել է երկրպագուներին (լուսանկարներ)

hasmik-karapetyan_bZBxb.jpg

Ժողովուրդ օգնեք ինձ.ինչու է եթերում արտասվում Հասմիկ Կարապետյանը VIDEO

anahit-hayko_ZOUvz.jpg

Ես Անահիտին սիրելու եմ մինչև կյանք վերջ. Հայկոյի այս մտքերից չեք կարող չհուզվել (տեսանյութ)

bayraktar-1_jqhro.jpg

Թուրքիան թաքցնում է Բայրաքթարի մահվան իրական պատճառը. Հայտնի է՝ ինչու

the-squid-game_L1AQ5.jpg

Անգլիայում իշխանությունները ծնողներին կոչ են արել երեխաներին թույլ չտալ դիտել «Կաղամարի խաղը» սերիալը

geriner-en-veradarnum_ZfZJx.jpg

Գերիների նոր խումբ է վերադառնալու. Մանրամասներ

bayraqtar_mKds2.jpg

Մահացել է հայ ազգի ամենամեծ թշնամիներից մեկը, որի պատճառով հազարավոր զոհեր ունեցանք

hrach-qeshishyan_xS-Ul.png

Էն ժամանակ երջանիկ էինք. առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ Հրաչ Քեշիշյանի գրառումը Հայկոյի մասին

rus-kanayq_5xncC.jpg

Պետդումայի պատգամավորը կոչ է արել արգելել չամուսնացած ռուս կանանց այցելել Թուրքիա

marinka_XuHz7.png

Մարինկա Խաչատրյանի նախկին նշանածը ներկայացրել է իր իդեալին. սա տեսնել է պետք (տեսանյութ)

aran-abovyan_fGrHI.jpg

«Բոլորիս համար ունեմ հետաքրքիր լուր». Արման Աբովյան

vano_WM5-B.png

Որտեղ կհուղարկավորեն Վանո Սիրադեղյանին

putin-talib_o1f6n.jpg

Թալիբները պատասխանել են Պուտինին

h_YorCz.png

Մի շարք համայնքներում ՔՊ-ն պարտվել է․ արդյունքներ

qve_97FPR.jpg

Հայտնի են Տեղ խոշորացված համայնքի նախնական արդյունքները

balasanyan-gyumri_DmllD.jpg

Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը

gyumri_YDF7M.jpg

Գյումրիի նախնական արդյունքները 77 տեղամասերից

qp-akan_w5kW9.jpg

Դիլիջանում հաղթեց ՔՊ-ն

balasanyan_T0ERX.jpg

«Բալասանյան» դաշինքն առաջատար է

qp_8vjkT.jpg

Գյումրիում ՔՊ-ն ևս պարտվում է. ՖՈՏՈ

Իրադարձային 20793

Մահացել է հայ ազգի ամենամեծ թշնամիներից մեկը, որի պատճառով հազարավոր զոհեր ունեցանք

Բանակ 15282

Սահմանային իրավիճակը լարվել է, հայկական կողմը վիրավորներ ունի․ ահազանգում է Սյուզի Բադոյանը

Իրադարձային 11118

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 տասնյակից ավելի բուժաշխատողներ կտեղափոխվեն բանտեր

Իրադարձային 10470

Երեխաների աչքի առաջ քաշքշելով և գետնին պառկեցնելով բերման են ենթարկել նրանց հորը. 18+

Բանակ 7704

ՊԲ-ն շտապ հայտարարություն տարածեց

Բանակ 6399

Աշոտ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որն արված է պատերազմի ժամանակ (Video)

Հասարակական 5643

Վարդենիսին ուշադիր եղեք, այնտեղից են փորձելու հարձակվել

Իրադարձային 5361

Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է. Հայկ Մամիջանյան

Հասարակական 4506

ՀՐԱՏԱՊ՝ Դիրքում վիրավոր զինվոր կա, ում չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել. Դանիելյան

Բանակ 4215

Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ