iPress.am- 28/06/2021 Հունիսի 28-ին Լաչինի շրջանի տարածքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ КамАЗ մակնիշի ռազմական բեռնատար մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի արդյունքում Ադրբեջանի բանակի զինծառայողներ կրտսեր սերժանտ Զեյնալի Ջոշգուն Չինգիզ օղլու և զինվոր Ռահիմլի Օրխան Էլխան օղլու մահացել են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
