Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։
Նրա խոսքով՝ վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ, Արցախի պաշտպանության բանակը կատարել է և կատարում է Շուշիի պաշտպանությունը։
Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրողներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող խմբավորումները հայտնաբերվել են, ենթարկվել կրակային ներգործության և կրել մեծ կորուստներ։ Հակառակորդը մարտական գործողություններ է ձեռնարկել նաև այլ հատվածներում։
Ադրբեջանական կողմը որոշ ուղղություններում ներթափանցել է Արցախի բուն տարածք. Սուրեն Սարումյան
