ՏԵՍԱՆՅՈԻԹ. Արսեն Աբգարյանը 40 էրեխու լցրել ա ավտոբուսը, դիտավորյալ հանձնել թուրքին

ՏԵՍԱՆՅՈԻԹ. Արսեն Աբգարյանը 40 էրեխու լցրել ա ավտոբուսը, դիտավորյալ հանձնել թուրքին

Բանակ Ipress 2020-12-15 16:31:00 18921
zinvor-55_jjGiI.jpg

«Ճանապարհին ավտոբուսը երեք հայկական պոստում կանգնացրել են՝ թե ո՞ւր ես տանում էրեխեքին, ասել ա՝ մինչև ավազի բլուր: Ավազի բլրից 7 կմ անցել, տարել-հանձնել ա թուրքին երրորդ ավտոբուսը, խիղճը հանգիստ եկել, նստել ա»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Կիմա Ավետիսյանը: Կնոջ խոսքով հրամանատար Արսեն Աբգարյանը քիմիկների հետ չի եղել:

Ծնողներից մեկ ուրիշի խոսքը վկայակոչելով, թե հրամանատարը տղաների հետ է եղել, կինն ասաց. «Ինքը չի գնացել, իմ հարազատներին ասաց՝ դուք հասեք Կապան, հեսա ես ձեր հետևից գալիս եմ:

Երկու օր իմ հարազատները սպասեցին Կապանում, եկա, տեսա չաստի հայաթը կայնած ա, ասի դու խի՞ չես գնացել, ասեց՝ ինձի հրաման չեն տվել: Մեկը մեկի վրա ա գցում…»,- նկատեց կինը:

«Հիմա էլ ասում են ուղևորը շփոթել ա ճանապարհը: Խի՞ ես տվել ուղևորի ձեռը. մի հոգի չի, տասը հոգի չի: 40 էրեխու տվել ես ուղևորի ձեռը, ուզում ես ջրից չոր դուրս գա՞ս, չես կարա»,- լացակումած ասաց նա: Կինը կոչ արեց դատել հրամանատարին: «Կամ տվեք մեր ձեռը: Չէ՞ որ մենք էրեխեք ենք տվել, հո հավի ճուտ չե՞նք տվել…

Որ իմանամ պատերազմ ա գնացել, մասնակցել ա, կհաշտվեմ էդ մտքի հետ… Չէ՞ որ դիտավորյալ լցրել ա ավտոբուս, հանձնել ա թուրքին»,- ասաց կինը:

Նա նշեց, որ քիմիկների խմբին չպիտի տանեին պատերազմ: «Գնացել են երեք ժամանոց որոնողական աշխատանքների. մի օր դիակ են հավաքել, մի անգամ ականապատել են… Իրանք քիմիկներ են, բայց վերջին անգամ լցրել են ավտոբուս ու հանձնել թուրքին»,- զայրացած նշեց կինը: Հիշեցնենք, որ ՊՆ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Էջմիածնի քիմիական զորամասի անհետ կորած զինծառայողների (քիմիկների) ծնողները և հարազատները: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը