ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել ընթացող ռազմական գործողություններում ահաբեկչական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել ընթացող ռազմական գործողություններում ահաբեկչական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ

Իրավունք Ipress 2020-11-07 12:18:00 1791
ahabekchutyun-hh-aac_eOOvj.jpg

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակաբար իրականացվող օպերատիվ–հետախուզական բացառիկ գործողությունների արդյունքում անժխտելի տվյալներ են ստացվել, որ ադրբեջանաթուրքական ֆինանսավորմամբ գործող «ան-Նուսրա», «Սուլթան Մուրադ», «Հայաթ Թահրիր աշ–Շամ», «Հուրաս ադ–Դին»  ահաբեկչական կազմակերպություններին հարող զինյալները Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Թուրքիայի զինված ուժերի ուղեկցությամբ, ցամաքային սահմանով անցել են Թուրքիայի Հանրապետության տարածք, այնուհետև հատուկ պատրաստություն անցնելով, ինքնաթիռներով տեղափոխվել են Ադրբեջան՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:

Մասնավորապես՝ փաստարկված նոր տվյալներ են ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին որպես վարձկաններ մասնակցել են.

-Աբու Սթեֆ ալ–Հինդավին. վերջինս հանդիսանում է Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող այսպես կոչված Սիրիական ազատագրական բանակի անդամ,

- Ահմադ ալ-Տայեբը. վերջինս սիրիական Իդլիբ քաղաքից է, սովորել է Հալեպի համալսարանում, բնակվում է թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող թուրքական Ռեյհանլի քաղաքում,

-Աբու Դիաբ Հալաբը:

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին որպես վարձկաններ հիշյալ անձանց մասնակցության հանգամանքը հաստատող փաստական տվյալները փոխանցվել են վարույթն իրականացնող քննչական մարմնին, որի հիման վրա ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում ներկայումս մարտական գործողությունների վայրում գտնվող և ակտիվ մասնակցություն ունեցող Աբու Սթեֆ ալ–Հինդավին, Ահմադ ալ-Տայեբը, Աբու Դիաբ Հալաբը ներգրավվել են որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու նպատակով, ինչպես նաև հայտարարվել է հետախուզում:

Հիշատակվածից բացի, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են ռազմական գործողություններին մասնակցող ավելի քան 20 վարձկանների տվյալներ ևս, որոնց թվում են Աբու Արաբա Հասանը, Աբու Շահիր Բզաանը, Մահմուդ Աբու Մուհամմադին, Համմուդ Թելքինը, Աբու Բաշիր Մաարան և այլ անձինք, ովքեր նույնպես ներկա դրությամբ հակառակորդի կողմից ակտիվ կերպով մասնակցում են Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողություններին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հիշյալ անձանց վերաբերյալ պարզված տվյալները հայտնել է միջազգային տարբեր կազմակերպություններին, գործընկեր երկրների հատուկ ծառայություններին՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ցանկացած երկրի տարածքում նրանց հետագայում հայտնաբերելու դեպքում կալանավորելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նաև ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման աղբյուրները, հավաքագրման եղանակներն ու Սիրիայից և այլ երկրներից Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխելու հստակ ուղիները:

Բացի այդ, Արցախի Հանրապետությունում վերջին օրերին  կալանավորված երկու ահաբեկիչների՝  նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում լրացուցիչ տվյալներ են ստացվել վերջիններիս Ադրբեջանում գտնվելու և ստացած հրահանգավորումների մասով: Մասնավորապես, մարտի դաշտ նետելուց առաջ զինյալներին հրահանգավորել են հայկական գյուղերում կենդանի մարդ չթողնել՝ ամեն կտրած հայի գլխի համար խոստանալով 100 ԱՄՆ դոլար պարգևավճար, Ադրբեջանում սպանված ոչ բոլոր ահաբեկիչների ընտանիքներն են ստացել խոստացված փոխհատուցումները, Սիրիայում նրանց ընտանիքների անդամներին չեն տեղեկացրել բազմաթիվ գրոհայինների մահվան մասին, ինչը դժգոհություններ է առաջացրել Ադրբեջան բերված ահաբեկչական խմբավորումների անդամների մոտ:

Ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ Արցախում ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո նշված ահաբեկչական խմբավորումները չեն վերադառնալու Սիրիա, այլ ծրագրում են ուղիներ գտնել՝ տարածաշրջանի տարբեր երկրներ անօրինական ներթափանցելու և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Աշխատանքները նշված ուղղությամբ շարունակվում են:

Տեսանյութը՝ ստորև.

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել