ԱԱԾ նոր բացահայտումը՝ Առինջ համայնքի եւ «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» վերաբերյալ

ԱԱԾ նոր բացահայտումը՝ Առինջ համայնքի եւ «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» վերաբերյալ

Իրավունք Ipress 2020-06-26 14:17:00 1581
tsarukyani-kazmakerputyunner_yKXzX.jpg

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերեւույթ փաստական տվյալներ  այն մասին, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գ. Ս.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2002 թ. հոկտեմբերից նշված համայնքում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ՝

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետով իրավասու լինելով համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի սեփականություն համարվող գույքը, նույն օրենքի 12.1-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխան համայնքի քաղաքաշինական ծրագրային եւ հողաշինարարական փաստաթղթերը եւ (կամ) դրանց առաջարկությունները, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, նույն համայնքի ավագանիների օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ պայմաններ է ստեղծել Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող եւ նշված համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 87.7 հա մակերեսով բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա փոխադրելուն, որպիսի դիտավորությունն իրագործելու նպատակով, «Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին» համայնքի ավագանու 13.10.2017 թվականի N 37-Ն որոշման հիման վրա, կազմվել է հողաշինարարական գործ, որը, Կոտայքի մարզպետի համաձայնությամբ, կարծիք ստանալու նպատակով, ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։

Դրական կարծիքների հիման վրա ՀՀ վարչապետի 13.08.2001թ. որոշման հիման վրա ստեղծված՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 12.02.2017թ. N 78 եզրակացությամբ Առինջ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման, բնակավայրերի նպատակային նշանակության եւ այլ արտադրական նշանակության հողերից ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները փոխադրվել են գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի (արոտ), ինչի հետեւանքով նվազեցվել է նշված հողերի կադաստրային արժեքը՝ 3.967.548.000 (երեք միլիարդ ինը հարյուր վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամից դառնալով 25.340.000 (քսանհինգ միլիոն երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ՝ այդ կերպ հնարավորություն տալով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը համայնքապատկան ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները ձեռք բերել զգալիորեն ցածր գնով:

Այնուհետեւ, նույն համայնքի պաշտոնատար անձը, իրագործելով իր մտադրությունը, կազմակերպել եւ անց է կացրել համայնքապատկան ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները օտարելու վերաբերյալ աճուրդ, ապահովելով աճուրդի երկրորդ մասնակցի ձեւական ներկայությունը, ապա համոզվելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները պահպանված լինելու մասին, նույն համայնքում կայացված ձեւական աճուրդի ընթացքում անհամեմատ ցածր գնով՝ 29.284.157  ՀՀ դրամով օտարվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը: Այնուհետեւ, ձեռք բերված գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.22 հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը Առինջ համայնքի ղեկավարի 26.08.2019թ. N 533-Ա որոշմամբ կրկին գյուղատնտեսական նշանակությունից փոխվել է արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների կատեգորիայի եւ այդ պայմաններում հողատարածքի վրա «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության պատասխանատու անձանց կողմից կառուցվել է շուրջ 1860 մակերեսով քարե շինություն եւ բեռնատարների կայանատեղի համար նախատեսված ասֆալտապատ տարածք, այսինքն՝ հողամասը փաստացի օգտագործվել է այն նպատակային նշանակությամբ, ինչն ի սկզբանե գրանցված է եղել համայնքում՝ մինչեւ  «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը օտարելը:

Նման ապօրինի գործողությունների հետեւանքով Առինջ համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց առանձնապես խոշոր չափերով՝ 3.938.263.843  ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Առինջ համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13527

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9258

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3177

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2247

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 486

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 483

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 198

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Իրադարձային 195

Քիչ առաջ երկրաշարժ եղավ Հայաստանում

Հասարակական 189

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն

Իրադարձային 159

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային 13527

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9258

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3177

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2247

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1131

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 486

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 483

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 417

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 339

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»