9-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց․ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է

9-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց․ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Իրադարձային Ipress 2024-02-22 11:29:00 6237
hivandanoc_iKhzB.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 17։30-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ  է ստացվել, որ բենզինով վառարանը վառելու ժամանակ առաջացած բոցի այրվելու հետևանքով «դեմքի պարանոցի առաջային և կողմնային մակերեսների, զույգ վերին վերջույթների առաջային մակերեսների, զույգ ազդրերի առաջային և միջային մակերեսների, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածք բոցով, 30-ից 35 տոկոս մակերեսով, այրվածքային շոկ, շնչուղիների ջերմային այրվածք բոցով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը և ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը։ 

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 9-ամյա Ալեն Մ․-ն է, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզվել են, որ նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում երեխան իրենց տանը ծնողների հսկողությունից դուրս մնալով փորձել է բենզինի միջոցով  վառել վառարանը և բենզինով լի շիշը լցրել է վառարանի մեջ, որտեղ բոց է եղել և այն բռնկվել է ինչի հետևանքով էլ երեխան ստացել է այրվածքներ։

Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը