Ողբերգական վրաերթ. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Ողբերգական վրաերթ. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Իրադարձային Ipress 2021-03-25 11:37:00 939
ya_OLp4T.jpg

iPress.am-Երեկ՝ մարտի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 46-ամյա Ք. Վիրաբյանը իր վարած Mercedes E 200 մակնիշի 001 CG 01 համարանիշի ավտոմեքենայով Շիրազի փողոցի թիվ 48 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 72-ամյա Ս. Հովհաննիսյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությոունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։

Աղբյուրի  տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ, իսկ ժամը 19։40-ի սահմաններում հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակացության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ Ա. Թևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը