ՏԵՍԱՆՅՈՒԹ. 70 հոգով օգնության են հասել, ու ադրբեջանցիները փախել են. նոր մանրամասներ միջադեպից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 70 հոգով օգնության են հասել, ու ադրբեջանցիները փախել են. նոր մանրամասներ միջադեպից

Իրադարձային Ipress 2021-05-20 11:18:00 7182
zinvorner-1_Wu3_L.jpg

Armlur.am-ին մանրամասներ է հայտնի դարձել 2021 թվականի մայիսի 17-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղի ուենցած միջադեպից: Ըստ մեր տեղեկությունների, Գեղաքրունիքի մարզի համայնքների հարակից սահմանային հատվածում ադրբեջանական կողմը հանկարծակի որոշել է հայ զինվորներին դուրս հանել հայկական հատվածից: Ըստ մեր տեղեկությունների, այդ պահին տարածքում եղել է մոտ 12-13 հայ զինվոր, որոնք նորակոչիկ են եղել՝ 2-3 ամսվա ծառայողներ: Մենք տեղեկացանք, որ ադրբեջանական կողմից եղել են հիմնականում հատուկ ծառայության ներկայացուցիչներ, որոնք «Ալա-ակբար» գոռալով վազել են հայ զինվորների կողմը ու փորձել են նրանց ահաբեկել: Հայ զինվորականներն էլ անակնկալի գալով սկսկել են վազել: Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, որ զինվորները փախնում են:

Բայց մեր տեղեկությունների համաձայն հայ զինվորները վազելով մոտեցել են հայկական դիքրերին եւ օգնություն խնդրել ու արդեն հայ սահմանապահները մոտ 70 հոգով օգնության են հասել, որից հետո ադրբեջանական կողմը հետ է նահանջել: Հիշեցնենք, երեկ երեկոյան համացանցում սկսվեց ակտիվորեն քննարկվել մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցի զինվորականները հայ զինվորներին քաշքելով հեռացնում են հայկական տարածքից: Տեղեկություններ տարածվեցին, որ տեսանյութն արվել է մայիսի 17-ին` Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Ժամեր հետո ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ:

Սակայն որոշ ժամանակ հետո ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ եւ ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Մանրամասերը՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը