Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը «Ինստագրամի» իր էջում հայտարարել է Երևանում կայանալիք համերգի մասին․ «Երևան, Հայաստա՛ն, համերգը տեղի կունենա հուլիսի 1-ին, «Հրազդան» մարզադաշտում՝ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։
Լավ ժամանակ ենք անցկացնելու, բաց մի՛ թողեք, գնե՛ք տոմսեր»,- գրել է արտիստը։

