«Չեմ կարծում, որ 50-60 հոգով զենքը ձեռքին գերեվարվեն։ Երևի զինաթափել են»

«Չեմ կարծում, որ 50-60 հոգով զենքը ձեռքին գերեվարվեն։ Երևի զինաթափել են»

Բանակ Ipress 2020-12-31 14:35:00 7863
geriner-50-60_W1TbC.jpg

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից գերեվարված հայ զինծառայողների վերադարձի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան։ Այդ տարածքից գերեվարված ավելի քան 60 զինծառայողների մեծ մասը, հիշեցնենք, Շիրակի մարզից են։

]Մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ այդպես էլ հայտնի չէ իրենց, թե ինչ պայմաններում էին գերեվարվել նրանք։ «Մեր տարածաշրջանում այնտեղից հետ եկած մարդ չկա, որ մեկը մեզ պատմեր, որ իմանայինք իրականում ինչ է եղել։ Ես չեմ կարծում, որ մարդիկ 50-60 հոգով զենքը ձեռքին գերեվարվեն։

Երևի կամ զինաթափել են, կամ նմանատիպ բան է եղել»,- ասաց Արշակյանը։ Գյուղապետի խոսքով՝ երկրի ղեկավարությունը պետք է զբաղվի այդ հարցերով, բայց տեսնում ենք, որ զբաղվող չկա։ «Եթե հույսները կապել են Ռուսաստանի հետ, Մուրադովը պետք է որոշի, թե քանի հոգու վերադարձ լինի, Հայաստանի ղեկավարությունն ի՞նչ կապ ունի մեր ժողովրդի հետ։

Փաստորեն, իրենք ասում են, որ մեր ղեկավարությունը Մուրադովն ու Պուտինն են։ Մեր ղեկավարությունը սահմանների մասին էլ տեղեկություն չունի, չեն էլ իմանում ինչի տակ են ստորագրել»,- ասաց Արշակյանը։

Նրա խոսքով՝ Շուշիի շրջանի Հին Շեն և Մեծ Շեն գյուղերում ավելի վաղ շրջափակման մեջ մնացած Շիրակի մարզի կամավորներին էլ էին հրահանգել զինաթափվել։ Նրանք նույնպես գերեվարման վտանգի առաջ էին։ «Իմ ընկերներն են եղել այնտեղ շրջափակման մեջ, իմ տեղակալն է եղել։ Հին Շենից հետո մեր տղերքի դիրքերն էին, ադրբեջանական զորքերը փակել էին մեր տղերքի թիկունքը, 4 կողմից փակել էին, տղերքը մնացել էին լրիվ շրջափակման մեջ։ Հետո ռուս խաղաղապահները Հին Շենի մուտքը բացեցին, բայց մեր տղերքի ելքի ու մուտքի հետ կապված լուրջ խնդիրներ կային, թուրքը փակել էր։

Սպասում էին, որ Մուրադովը գար բանակցեր։ Ես մինչև Արցախի ԱԺ նախագահին եմ դիմել, այդ հարցը լուծել ենք։ Մեր տղերքին ասել էին, որ զինաթափվեին ու անզեն, ձեռքերը վեր դուրս գային այնտեղից, բայց մեր տղերքից մեկը զենքը վայր չէր դրել։ Իրենք սաղ մարտական ուղի անցած տղերք են, ավելի շուտ կմեռնեին, քան թե թուրքի դիմաց զենքերը վայր կդնեին։ Եթե մեր տղերքին զինաթափեին, ամեն ինչ հնարավոր էր, հնարավոր էր գերեվարեին»,- նշեց նա։

Կարեն Արշակյանը նշեց, որ հրադադարի փաստաթղթում բոլոր պայմանները պետք է ամրագրված լինեին, որպեսզի այսօր նման իրավիճակ չլիներ։ «Բայց ո՞վ է ռուսական կողմի հետ խոսել այն մասին, որ ռուսական կողմն իր պարտավորությունները չի կատարել։ Ինչ-որ մեկը կա՞ տղամարդ, որ խոսել է այդ թեմայով։ Եթե ես խոսեմ, հաստատ կկատարեն։ Այն, ինչ ստորագրվել է, պետք է հստակ նշվեր ամեն ինչ։ Այսօր նույնը Սյունիքի մարզում է, մյուս տարածաշրջաններում։ Դա է մեր հիմնական խնդիրը, որ նորմալ բանակցողներ չունենք»,- հավելեց նա։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/30/612184/  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը