48-ամյա տղամարդը որոնվում է 9-ամյա տղայի նկատմամբ գերեզմանատանը անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

48-ամյա տղամարդը որոնվում է 9-ամյա տղայի նկատմամբ գերեզմանատանը անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

Իրադարձային Ipress 2022-08-12 15:29:00 1422
Հետևեք մեզ՝ Telegram-ում
tga-erexa_TGMzF.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 11-ին, նշված ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով։

  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 48-ամյա Ն. Վ-ն օրեր առաջ իր բնակության վայրի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը անառակաբոր գործողություններ է կատարել 9-ամյա տղա երեխայի նկատմամբ։ 

Տարածքի ոստիկանները երեխայի մորը հրավիրել են ոստիկանության բաժին, ով կատարվածի մասին արդեն հաղորդում է ներկայացրել։ 

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ անառակաբարո գործողությունների կասկածանքով որոնվող տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ 

Поделиться
Класс
Send