4 մահ, 289 նոր դեպք, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

4 մահ, 289 նոր դեպք, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

Իրադարձային Ipress 2020-05-26 11:08:00 1908
Հետևեք մեզ՝ Telegram-ում
5379705_JbjAR.jpg

Ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ մայիսի 26-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների թիվը հասել է 7402-ի, ունենք առողջացման 3220, մահվան՝ 130 դեպք, փաստացի բուժվողները 4052-ն են։

Ընդհանուր թեստեր՝ 52554:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
Մնացե՛ք տանը,
Սահմանափակե՛ք շփումները,
Հետևե՛ք անձնական հիգիենային,
Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
Հնարավորության սահմաններում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը,
Շփումների դեպքում պահպանե՛ք առնվազն 1 մետր հեռավորություն,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
Եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե՛ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
Պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
Խուճապի մի՛ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

Поделиться
Класс
Send