30-ից ավելի մեքենաներ իրար են բախվել. Շղթայական ավտովթար Հայաստանում

30-ից ավելի մեքենաներ իրար են բախվել. Շղթայական ավտովթար Հայաստանում

Իրադարձային Ipress 2021-03-16 13:44:00 6729
shxtayakan-avtovtar-sgtayakan-avtovtar_G3eV1.jpg

iPress.am-Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում՝ Չայնիի ոլորանների մոտ 2 կմ-անոց հատվածում, բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Միշա Ստեփանյանը, Կառլեն Բաղյանն ու Ավետիք Ավետիսյանը։

Վթարի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Դեպքի վայր են ժամանել նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել մի քանի վարորդների, սակայն բոլորը հրաժարվել են հիվանդանոց գնալուց՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի. Ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ։ Վթարների պատճառը մառախուղն է։ Վթարի հետևանքով խցանումն անցնում է 3-4 կիլոմետրը։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել