30 դիմակավորված մարդ գիշերը 5-ին մտել են իմ տուն, մորս խփել-գցել գետնին, իսկ եղբորս տարել. Նորատուսի բնակիչ

30 դիմակավորված մարդ գիշերը 5-ին մտել են իմ տուն, մորս խփել-գցել գետնին, իսկ եղբորս տարել. Նորատուսի բնակիչ

Իրադարձային Ipress 2020-04-29 12:33:00 7446
gavari-spanutyun_ULtsz.jpg

«Այս գիշեր ժամը 5-ի կողմերը 30 դիմակավորված անձինք մտան իմ տուն, գցեցին գետնին, քաշքշեցին մորս, նրան էլ խփեցին-գցեցին գետնին, ինձ էլ քարշ տալով՝ տնից հանեցին դուրս: »,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Նորատուսի բնակիչ Գրիգոր Մնոյանը:

«Քարշ տալով ահագին տեղ տարան, հետո նրանցից մեկին զանգեցին, հեռախոսով խոսելուց հետո ասաց՝ չէ, սա ինքը չի: Ես ոչ մի բան չգիտեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ, թե էս ամեն ինչը ինչի համար է կատարվում, բայց երբ զանգեցի եղբորս՝ ասեցի՝ արի ինձ օգնության, եղբայրս եկավ, նրան այդ դիմակավորված մարդիկ տարան»,- ասաց Գրիգոր Մնոյանը՝ նշելով, որ ժամեր են անցել, բայց ոստիկաններից չի կարողանում պարզել, թե եղբորն ինչի համար և ուր են տարել:

Նրա խոսքով՝ իր հղի կնոջ ու մոր ներկայությամբ 30 համազգեստավոր տղամարդ իրեն բռնության է ենթարկել, դիմել ապօրինությունների, ահ ու սարսափ տարածել իր տանն ու հեռացել: «ԱմբողջՆորատուսում համազգեստավոր մարդիկ են, չեք պատկերացնի, թե էստեղ ինչ է կատարվում, հիմա ողջ գյուղը դուրս է գալիս ճանապարհը փակելու, ու այսպես մեր դժգոհությունն ենք արտահայտելու իրավապահ մարմինների կատարած գործողությունների նկատմամբ»,- ասաց Մնոյանը: Հիշեցնենք, որ երեկ Գավառի ճանապարհին հնչած կրակոցների հետևանքով երկու հոգի մահացել էր:

Կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։

Ըստ մամուլի տեղեկությունների նրանք ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք, և դանակով փորձել են կտրել նրանց երկուսի պարանոցները:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ հիվանդանոցում որեւէ մեկը չի սպանվել: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը