25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ

25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ

Իրադարձային Ipress 2024-08-22 11:40:00 2151
armen-muradyan_yEq77.jpg

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ 25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ։

«25 տարի երեխայի սպասումով․․․ Փոքրիկ Լուսեն այսօր իր ծնողների գրկում է․․․

Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի խոսքով՝ 25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ: Երկար սպասված փոքրիկին ծննդաբերել է անսպասելի՝ կեսարյան հատմամբ: Նորածինն ունեցել է աղեստամոքսային տրակտի կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատ: Երեխան տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, վիրահատվել է և առողջացած դուրս է գրվել:

«Բնականաբար սկզբանական շրջանում նորածինը կլինի մեր հսկողության տակ, սակայն պետք է նշեմ, որ նույնիսկ վիրահատական սպին կոսմետիկ է դրված, և նա ապագայում չի էլ հիշելու, որ նման խնդիր է ունեցել»,- շեշտել է Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիայի ղեկավարը:

25 տարի երեխայի սպասումով իրենց առաջնեկին գրկած երջանիկ ծնողները նշում են, որ փոքրիկ Լուսեն լույս է բերել իրենց ընտանիք, իսկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի փորձառու բժիշկները վերադարձրել են այդ լույսը՝ փրկելով փոքրիկի կյանքը»,-նշել է նա։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը