21-ամյա Ժոզեֆ Ազոլյանը ՌԴ-ից էր եկել ծառության համար. նա նշանված էր

21-ամյա Ժոզեֆ Ազոլյանը ՌԴ-ից էր եկել ծառության համար. նա նշանված էր

Բանակ Ipress 2024-04-13 12:58:00 1812
dzozef_pU-vt.jpg

Մեղրիի հատվածում ապրիլի 12–ին զինվորական  «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով զոհված 21-ամյա Ժոզեֆ Ազոլյանը նախորդ տարի հունիսին էր զորակոչվել: NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Թագուհի Ազոլյանը պատմեց, որ Ժոզեֆը ՌԴ-ից հատուկ էր եկել Հայաստան զինվորական ծառայություն անցնելու համար:

«Մենք Ռուսաստանում էինք ապրում, Ժոզեֆը շատ էր ուզում ծառայեր, նախորդ տարի եկանք Հայաստան, որ ինքը ծառայության մեկներ: Շատ գոհ էր ծառայությունից, միշտ ասում էր, որ ծառայությունը վերջացնելուց հետո ամուսնանալու է: Դեկտեմբերին, որ արձակուրդ էր եկել նշանվել էր, ամուսնանալու նպատակ ուներ ծառայությունից հետո»,- պատմեց քույրը:

Ժոզեֆը ՌԴ-ից վերադառնալուց հետո ընտանիքըի հետ ապրում էր Երեւանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ  Մեղրիի հատվածում նախօրեին տեղի է ունեցել վթար, որը խլել է 4 ժամկետային զինծառայողի կյանք. Արեգ Արմենի Քերոբյանը եւ Դավիթ Համբարձումի Հակոբյանը Գեղարքունիքի մարզից էին, Սլավիկ Վարդանի Վարդանյանը՝ Լոռու մարզից, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը՝ Արարատի մարզից։

Վթարից վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից ձորակի տարածքում:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։

Поделиться
Класс
Send
img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ

img9421_SYyTK.jpeg

«99% համոզվեցինք, որ երեխային գողացել են». Սևակ Սողոմոնյան (լուսանկար)

img9420_h0RdU.jpeg

Դեպքը կրիմինшլ է. աստղшբան Լուսյա Հակոբյանը մանրամասներ հսյտնեց