ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 20-ամյա տղան բանակի քեֆն էր տոնում, որն ավարտվեց ողբերգությամբ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 20-ամյա տղան բանակի քեֆն էր տոնում, որն ավարտվեց ողբերգությամբ

Իրադարձային Ipress 2023-07-17 21:24:00 597
img5476_uK23u.jpeg

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Բյուրեղավանում այսօր տեղի ունեցած սպանությունից, մասնավորապես` իրավապահները ձերբակալել են ենթադրյալ սպանություն կատարողին, որը եղել է Մհեր Թ․-ն, նա ձերբակալված է:

Բյուրեղավանի բնակիչները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք ներկայացնում, պատմեցին, որ լուրեր ունեն, թե միջադեպի մասնակից տղաների միջեւ վեճը սկսվել է տաքսի պատվիրելու հարցի շուրջ: Բանն այն է, որ սպանության մեջ կասկածվող Մհեր Թ․-ն տաքսի է վարում եւ Բյուրաղեվանի բնակիչներ Արթուրը, Գոռը, Արտուշը և Կարենը տաքսի մեքենա են պատվիրել: Եվ ահա պատվիրելու հարցն էլ դարձել է տղաների մոտ կոնֆլիկտի պատճառ:

Եվ այսպես ամեն ինչի մասին ամենասկզբից:

Միջադեպի մասնակից 20-ամյա Կարենն այդ օրը բանակից տուն է եկել ու տղաներով հավաքվել են նշելու նրա բանակից վերադառնալու առիթը: Արդյունքում պատվիրել են տաքսի ու նրանց է սպասարկել տաքսու վարորդ Մհերը ու տղաներին տարել է իրենց ցանկալի ռեստորանը` քեֆ անելու:

Բյուրեղավանի բնակիչներ Արթուրը, Գոռը, Արտուշը և Կարենը մի լավ քեֆ են անում եւ զանգահարում են իրենց ռեստորան հասցրած տաքսու վարորդ Մհերին եւ ասում են, որ գա հիմա էլ իրենց տանի տուն: Մհերը հրաժարվում է պատվերը ընդունել, ասելով, որ չի կարող իրենց տանել, քանի որ հիմա այլ հաճախորդի է սպասարկում։  Գինովցած տղաները հայհոյում են տաքսու վարորդին ու խոսակցությունն այնքան է թեժանում, որ որոշում են հանդիպել: fuck

 fuck Արդյունքում տաքսու վարորդ Մհերն իր ընկերոջ հետ, որը ունեցել է առողջական խնդիրներ, գնում է Բյուրեղավանի տղաների հետ հանդիպման ու հանդիպումը վերածվում է կռվի, որից հետո ըստ նախնական վարկածի՝ Մհերը դանակով հարվածներ է հասցնում տղաներին, հարվածից բանակից վերադարձած Կարենը, որը տոնում էր իր բանակի քեֆը, տեղում մահանում է, իսկ 3 անձի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխում են հիվանդանոց:

Ըստ Քննչական կոմիտեի՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին: Հինգ անձ ճանաչվել է տուժող:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ ծնված 1991թ.:

Վերջինս դեպքից ժամեր անց հայտնաբերվել է, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Մանրամասները՝ տեսանույթում

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել