20–ամյա Գագիկը Գերմանիայից վերադարձել էր զինծառայության մեկնելու համար

20–ամյա Գագիկը Գերմանիայից վերադարձել էր զինծառայության մեկնելու համար

Բանակ Ipress 2023-01-20 19:15:00 366
Հետևեք մեզ՝ Telegram-ում
gagik__0R69.jpg

20–ամյա Գագիկը Գերմանիայից վերադարձել էր զինծառայության մեկնելու համար

Երեկ Գեղարքունիքի մարզում զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած Գագիկ Բարսեղյանը 1 տարի առաջ էր Հայաստան վերադարձել հատուկ զինվորական ծառայության համար։ Ամբողջ ընտանիքով տարիներ առաջ մեկնել էին Գերմանիա` մշտական բնակության։

Մինչև Գերմանիա մեկնելը Գագիկը սովորում էր Գառնիի Ատոմի անվան համար 2  ավագ դպրոցում։ Հաճախում էր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, երազում էր ծրագրավորող դառնալ։

«Վերադարձից հետո ապրում էր տատիկի  տանը, ընկերներին ասել էր, որ եկել է բանակ գնալու համար։ Ցավում եմ, որ այլևս չեն տեսնելու նրան, նրա միշտ ժպտացող դեմքը »,– Sputnik  Արմենիայի հետ զրույցում  ասում է  նրա դասղեկ Հերմինե Խոսրովյանը։

Գագիկ Բարսեղյանը  հաճախում էր ըմբշամարտի, բազմաթիվ հաջողությունների էր հասել, գրավել էր մրցանակային տեղեր։

Նա տան ավագ զավակն էր, ունի դպրոցական քույր ու մեկ տարեկան եղբայր։
Վատ  լուրն արդեն Գերմանիա` ծնողներին հասել է, բայց նրանք դեռ չեն եկել։

Поделиться
Класс
Send
astxagushak-2_OrwVT.jpg

Աստղագուշակ՝ հուլիսի 27-ի համար

erexayi-en-cecel_NCNVd.jpg

Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը ու նրա տնօրենը

gazanjatum_Hc8qV.jpg

Գազանջատումներ կլինեն․ Գազպրոմ Արմենիան տեղեկացնում է

gevorg-mkrtchyan_uVm5i.jpg

Գևորգ Մկրտչյանի կնոջ շքեղ անակնկալը մայրիկին

hay-adrbejanakan-sahman_jG18p.jpg

ՀՀ ՊՆ-ն՝ Երասխում հայկական դիրքերը հանձնելու մասին

lusankarner-avtovtaric_BFBRy.jpg

Հրապարակվել են լուսանկարներ՝ ողջ ընտանիքի կյանքը խլած ավտովթարից

erexa-e-cnvel_UdcIo.jpg

Հնդկաստանում երեխա է ծնվել երկու դեմքով, երկու զույգ ձեռքերով և ոտքերով

voghbergakan-depq_biHQa.jpg

Իրենք շատ լավ ընտանիք էին, հավատս չի գալիս, որ նման բան է եղել. Մանրամասներ

sargis-avagyan_GL3Rh.jpg

Ցավալի լուր․ Մահացել է Սարգիս Ավագյանը

pelykh-solimiia_SP9q_.jpg

Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է. Որտեղ է եղել նա

img4646_F634f.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ` ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ծեծի ենթարկում երեխային

img4644_MEwUg.jpeg

Մի ամբողջ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից վարորդը փախել է դեպքի վայրից. նոր մանրամասներ