2 զոհը մահացած են բերվել հիվանդանոց, ևս մեկը գումարվել է նրանց արդեն հիվանդասենյակում

2 զոհը մահացած են բերվել հիվանդանոց, ևս մեկը գումարվել է նրանց արդեն հիվանդասենյակում

Իրադարձային Ipress 2020-04-29 20:41:00 4905
sssk_IrkVI.jpg

Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արամ Ավետիսյանը «Հրապարկի» հետ զրույցում մանրամասներ հաղորդեց երեկ տեղի ունեցած արյունահեղությունից.

«Երեկ՝ երեկոյան ժամը 17։30-ի սահմաններում մեր ԲԿ են դիմել բազմաթիվ հրազենային վնասվածքներով 4 հիվանդներ, որոնց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Բժշկական միջոցառումներ կատարելու ժամանակ միջադեպին մասնակից մյուս կողմի հարազատները, ճեղքելով ոստիկանական պատնեշը, նեխուժել են Գավառի ԲԿ՝ կոտրելով դռները, ապակիները, փորձել են հասնել նույն ԲԿ-ում բուժվող մյուս կողմի տուժածներին, որպեսզի վրեժ լուծեն։ Դրա հետևանքով ԲԿ-ն կրել է նյութական վնասներ։

Ոստիկանական պատնեշը ճեղքելուց հետո նրանք բարձրացել են հիվանդասենյակ, որտեղ պառկած է եղել այն մյուս կողմի մասնակից հիվանդը, և տեղի է ունեցել դանակահարություն, հրմշտոց, որի կապակցությամբ ծանր վնասվածքներ է ստացել ևս մեկ անձ։ Այդ անձը չի մահացել»։

Հարցրինք՝ ճի՞շտ էր տեղեկությունը, որ կտրել են պարանոցը.

«2 հիվանդներ ենք ունեցել, որոնց պարանոցի շրջանում այդ հիվանդասենյակում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կտրված վերքեր ունեցել ենք, դա ճիշտ է, բայց մահ չի գրանցվել, 2 հիվանդի կյանքը փրկվել է, նրանք տեղափոխվել են Երևան՝ հետագա բուժման և հետազոտման նպատակով։ Ընդհանուր հաշվարկով՝ սկզբից ունենք 2 զոհ, 4 վիրավոր, այդ 2 զոհը մահացած են բերվել հիվանդանոց, ևս մեկը գումարվել է նրանց արդեն հիվանդասենյակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ սկզբնական տուժածի հարազատ, խնամողն է եղել հիվանդասենյակում, նա նույնպես ստացել է ծանր մարմնական վնասվածք»,- ասաց Ավետիսյանը։

Նշենք, որ ոստիկանությունը այսօր հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, թե ԲԿ-ում որևէ մեկը չի սպանվել։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը