Ողբերգական ավտովթար. 2 վարորդները տեղում մահացել են

Ողբերգական ավտովթար. 2 վարորդները տեղում մահացել են

Իրադարձային Ipress 2021-01-10 11:20:00 978
mk_BVUqi.jpg

Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 03:30-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Վանաշեն գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Սևակ Սահակյանի վարած Opel Astra մակնիշի և Սուրենավան գյուղի բնակիչ, 41-ամյա Վրեժ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել միջին ճնշման գազատար խողովակին, ինչի հետևանքով էլ սկսվել է գազի արտահոսք,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են, իսկ Opel-ի ուղևորներ, Վեդի քաղաքի բնակիչներ, 31-ամյա Նորիկ Սարոյանն ու 22-ամյա Դավիթ Սարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենաներից դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փաստի առթիվ Ա. Պողոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:

Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը