Երկու քաղաքացի ընկել է Հրազդան գետը

Երկու քաղաքացի ընկել է Հրազդան գետը

Իրադարձային Ipress 2021-05-17 23:16:00 465
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bfo_Wzto-.jpg

iPress.am- Մայիսի 17-ին, ժամը 21:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել է Հրազդան գետը, քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ԱԻՆ կայքը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։



Տեղում իրականացվում են քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները։

Поделиться
Класс
Send