Դանակահարություններ՝ Երևանում. 2 երիտասարդ ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել

Դանակահարություններ՝ Երևանում. 2 երիտասարդ ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել

Իրադարձային Ipress 2020-09-15 13:11:00 1689
danakaharutyun1_BFF3K.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 19։50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» և «ձախ ոտքի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության «Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև քննչական խումբը։ Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները պազրել են, որ վիրավորներն են Կարեն Մարգարյանը, ում ամբողջական տվյալները պարզվում են, և Երևան քաղաքի Մարգարյան փողոցում հաշվառված՝ 19-ամյա Արման Հովակիմյանը։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Մաշտոցի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձինք դանակահարվել են Մարգարյան փողոցի թիվ 12 շենքի մոտ՝ Ֆուչիկի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահագն Մուրադյանի հետ վիճաբանության ժամանակ, և որպես կասկածյալ՝ ոստիկանները որոնում են Վ. Մուրադյանին։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշական փորձաքննություն։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը