2 քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոց․ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

2 քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոց․ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Իրադարձային Ipress 2024-03-12 12:58:00 1626
hivandanoc-2_eraUM.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 8-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալաշկերտ գյուղի զբոսայգու տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել և կան դանակահարված քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Թարվերդյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ղանդիլյանը։

Մինչ ոստիկանները կժամանեին գյուղ «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված 2 քաղաքացի է բերվել։

Ոստիկանների մեկ այլ օպերատիվ խումբ էլ մեկնում է հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնում են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները պարզում են, որ նրանք են Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Կարեն Վ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախից միջին անոթային թափանցող վերք» ախտորոշմամբ և 41-ամյա Սեթ Վ․-ն։ Վերջինս հիվանդանոց  է տեղափոխվել «կրծքավանդակի ձախից կտրած վերք, թիկունքային շրջանի ծակած, կտրած վերք» ախտորոշմամբ։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանները պարզել են, որ նշված զբոսայգում վիճաբանություն է տեղի ունեցել Կարեն և Սեթ Վ․-երի ու Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Նիկոլ Պ․-ի հետ, որի ժամանակ վերջինիս ծեծի են ենթարկել, ով էլ իր մոտ եղած սուր կտրող, ծակող գործիքով հարվածներ է հասցրել Կարեն և Սեթ Վ․-երին։

Ոստիկանությունը ձեռնարկում  է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կասկածյալ Նիկոլ Պ․-ին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը