Հերթական մահվան դեպքը՝ «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում. 2 անչափահասների մայրը վիրահատության ժամանակ մահացել է

Հերթական մահվան դեպքը՝ «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում. 2 անչափահասների մայրը վիրահատության ժամանակ մահացել է

Իրադարձային Ipress 2024-07-10 12:38:00 4416
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kiny-mahacel-e_4sS05.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին հերթական ողբերգական դեպքն է տեղ ունեցել Երևանում գործող «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում:

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին արթմեդ բժշկական կենտրոնում բուժառու է մահացել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է. նշված ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս.-ն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս հուլիսի 5-ին նշված բժշկական կենտրոնում քթի շրջանում վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ էլ մահացել է:

Նա Հայաստան էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ֆոտոլրագրողի տեղեկութուններով՝ մահացածը ուներ 2 անչափահաս երեխա, իսկ նշված ԲԿ-ում քթի վիրահատությունից 3-րդ ողբերգական դեպքն է տեղի ունենում:

Այդ մասին պնդում են SHAMSHYAN.com-ի աղբյուրները:

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել նաև նշված բժշկական կենտրոնի պարզաբանումը՝ ինչպես Լիանա Ս.-ի մահվան, այնպես էլ նախորդ դեպքերի վերաբերյալ:

Поделиться
Класс
Send
Հասարակական 124479

Կարևոր լուր՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հասարակական 90336

«Այլանդակ, ժողովրդի աչքից ընկար». Տեսեք`ինչ են գրել Կարեն Հովհաննիսյանի կնոջը

Life 85311

Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրել. բաժանումից հետո Անդրի և Անիի կյանքում կրքերը չեն հանդարտվում

Life 76419

Քույրերս ու եղբայրս այլևս չկան. Ողբերգություն Սևակ Խանաղյանի ընտանիքում

Իրադարձային 74133

Ովքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է․ ՖՈՏՈ

Հասարակական 63015

Ինչ է սպասվում վարկը սահմանված ժամկետից շուտ կամ ուշ մարելու դեպքում

Քաղաքական 59841

«Ա՛յ համբալ, Օպել եմ քշում ու գյուղացի եմ»․ Աղասի Կարապետյան

Տնտեսական 57057

Կտրամադրվի աջակցություն․ նշված են շահառու ընտանիքները և գումարի չափը

Հասարակական 47124

Լավ լուր՝ թոշակառուների համար․ Որոշումն ընդունվեց

Life 44442

Ինչ երգ է նվիրել «օրենքով գող» Արսեն Երևանսկին իր սիրելիին