«Բոլորդ հետ գնացեք, ես էս շների դեմը կառնեմ»․ 19-ամյա Կարենը զոհվել է՝ փրկելով ծառայակիցների կյանքը

«Բոլորդ հետ գնացեք, ես էս շների դեմը կառնեմ»․ 19-ամյա Կարենը զոհվել է՝ փրկելով ծառայակիցների կյանքը

Բանակ Ipress 2022-09-18 19:50:00 4434
ka8en-zinvw8_b5FHb.jpg

Արագածոտնի մարզի Օրգով գյուղում սուգ է, բոլորը լուռ են, թշնամու սանձազերծած պատերազմի ընթացքում զոհվել է գյուղի երիտասարդներից՝ ժամկետային զինծառայող 19-ամյա Կարեն Գնելի Կարապետյանը։

Զոհված զինծառայողի ազգականը՝ Վալեր Գրիգորյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Կարենը զորակոչվել էր նախորդ տարի ամռանը։ Ծառայել էր նախ Արմավիրի ուսումնական զորամասում, ապա որպես սերժանտ՝ տեղափոխվել էր Կապանի N զորամաս։

«Կարենը շատ լավ, հասնող, բարի, ընկերասեր, մեծին հարգող տղա էր։ Իրենք 4 եղբայր էին, 2-ը Ռուսաստանի Դաշնությունում էին, լուրը լսելուն պես վերադարձել են, իսկ մյուս եղբայրը զինվորական է»,- ասաց զոհված զինծառայողի ազգականը, ապա իրեն հայտնի մանրամասներ փոխանցեց դեպքից՝ Կարենը ծառայակից 7 ընկերների հետ Կապանի դիրքերում է եղել, երբ կռիվը սկսվել է․

«Բոլորն էլ մեր երեխեքն են, բայց Կարենս իրեն հերոսի պես է պահել։ Ոտքից վիրավորվել է, բայց ընկերներին չի ասել, միայնակ առաջ է գնացել, տղերքին ասել է՝ ես դիրքի ավագն եմ, բոլորդ հետ գնացեք, ես էս շների դեմը կառնեմ։ Միայնակ կռվել է, բայց քանի որ ոտքից վիրավոր է եղել, արնաքամ է եղել։ Դատաբժիշկն ասաց, որ արնահոսելուց է մահացել մեր երեխեն, դե, 3 օր այդպես մնացել է մարտի դաշտում։ Բա ո՞նց չասենք՝ հերոս, իր կյանքի գնով փրկել է ծառայակից ընկերներին․․․»։

Օրգովի բնակիչը մեզ հետ զրույցում պատմեց, որ կռիվը սկսվելուց մոտ 2 ժամ առաջ Կարենը զանգահարել էր մորը, ապա՝ դասընկերոջը․

«Չգիտենք, թե ինչ են խոսել, բայց այդ զանգից հետո դասընկերը փակվել է սենյակում, ոչ մեկի հետ չի խոսել, երևի երեխեն մի բան զգացել էր ու կիսվել էր ընկերոջ հետ․․․ Կարենիս հայրն է ճանաչել՝ ունքի սպիից և վզի խալից․․․»։

Վալեր Գրիգորյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ գյուղի մեկ այլ պայծառ երիտասարդ էր զոհվել՝ Հայկ Խաչատրյանը, և այսօր իրենց ցավը կրկնապատկվել է։

Կարեն Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ Տեղերի վանքում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 19-ին՝ Օրգովի գերեզմանատանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը