«Բժիշկները մի քանի օր պայքարում էին»․ 19-ամյա Վախթանգ Մասումյանի կյանքը փրկել չհաջողվեց

«Բժիշկները մի քանի օր պայքարում էին»․ 19-ամյա Վախթանգ Մասումյանի կյանքը փրկել չհաջողվեց

Բանակ Ipress 2022-09-18 00:34:00 7935
vaxtang-masumyan_MHeRl.jpg

ArmLur.am-ը գրում է․ Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող 19-ամյա Վախթանգ Մասումյանը։ Նա 1 տարի 2 ամսվա ծառայող էր։

Վախթանգ Մասումյանը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղից էր։

Համագյուղացիները պատմեցին, որ սեպտեմբերի 13-ին դեմքի շրջանում ծանր վիրավորում էր ստացել և տեղափոխվել Երևան։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց, ցավոք, կյանքը փրկել չի հաջողվել։

Նշենք, որ Վախթանգ Մասումյանն ընտանիքի կրտսեր զավակն էր, իրենից մեծ մեկ եղբայր ուներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:

Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Հավե՛րժ փառք մեր հերոսներին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը