17-ամյա տղան սպանել է մորը․ Դաժան դեպք Երևանում

17-ամյա տղան սպանել է մորը․ Դաժան դեպք Երևանում․ Լուսանկարներ

Իրադարձային Ipress 2022-08-13 11:57:00 14529
Հետևեք մեզ՝ Telegram-ում
spanotwtyun_9TKKZ.jpg

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Թորոսյանի որոշմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Երևանի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Վ-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոսի 12-ին, ժամը 14։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի իրենց բնակարանում 55-ամյա մորը պարանի միջոցով խեղդամահ անելու մեջ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 12-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում դի կա:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամականավոր պաշտոնակատար Գոռ Մանուկյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վահագն Սիմոնյանի և ավագ քննիչ  Լևոն Թորոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամաել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև փրկարար-հոգեբանը:

Ահազանգով ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Արմենակ Խաչատրյանն ու Արայիկ Արզումանյանը: Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել էին տանտիրոջ՝  55-ամյա Ռ. Վ.-ի դին: Ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել էին նրա մահը:

Հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ՝ դեպքի վայր էր ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Поделиться
Класс
Send
gagik-surenyan_aSFv4.jpg

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

crocus-city-hall_uribW.jpg

Հայտնի է դարձել Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համերգների վերադարձված տոմսերի թիվը

jur-chi-linelu-1_v0Lgk.jpg

Ջուր չի լինելու մի քանի ժամ

nairit-gorcaran_7jyRF.jpg

«Նաիրիտը» որոշել են հողին հավասարեցնել, հողը ռեկուլտիվացիայի ենթարկել

shxtayakan-vtar_rqznh.jpg

Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում․ Հեղինակը եղել է ամենաբարձր աստիճանի խմած

jur-chi-linelu_G9Lzq.jpg

Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ

artash-asatryan_Ikb6T.jpg

Արտաշ Ասատրյանը՝ իր մահվան լուրերի մասին

dolar-rubli_W6Ax0.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

luys-chi-lini_-eQnA.jpg

Այսօր այս հասցեներում լույս չի լինելու

zigzag_Htssv.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը

voghbergakan-tor_d-gHr.jpg

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ 63-ամյա տղամարդուն հայտնաբերել են մահացած

img3015_zgA4S.jpeg

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան