15-ամյա աշակերտուհին հղիացել է 59-ամյա նախկին պատգամավորից

15-ամյա աշակերտուհին հղիացել է 59-ամյա նախկին պատգամավորից

Իրադարձային Ipress 2022-08-01 16:47:00 972
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hgi-1_2IsUd.jpg

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Լոգովոե գյուղում 59-ամյա նախկին պատգամավորը գայթակղել է իններորդ դասարանի աշակերտուհուն, որից հետո վերջինս հղիացել է։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։

Ըստ լրատվամիջոցների՝ այժմ գործազուրկ 59-ամյա տեղի բնակիչ Եվգենի Անկուդինովը հարաբերությունների մեջ է մտել իններորդ դասարանցու հետ։ Գինեկոլոգին այցելելուց հետո աղջիկը պարզել է, որ հղիության 14-րդ շաբաթում է։ Բժիշկը տեղեկությունը փոխանցել է ոստիկանություն։

Դրանից հետո Անկուդինովին այցելել են իրավապահ մարմինները։ Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 134-րդ հոդվածով (սեռական հարաբերություն և սեռական բնույթի այլ գործողություններ տասնվեց տարին չլրացած անձի հետ):

 

Поделиться
Класс
Send