Նոր շոկային կադրեր, թե ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում 14-ամյա երեխային

Նոր շոկային կադրեր, թե ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում 14-ամյա երեխային

Իրադարձային Ipress 2021-05-19 14:22:00 40701
nor-kadrer-vraertoc_72_6T.jpg

iPress.am- Երեկ՝ մայիսի 18-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Երևանում 59-ամյա վարորդի կողմից 14-ամյա հեծանվորդին վրաերթի ենթարկելու մասին։ Երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական վրաերթը, երբ երեխան հեծանվով հետիոտնի համար նախատեսված վայրով փորձում էր անցնել, ու տեղի է ունենում վրաերթը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:58-ի սահմաններում 59-ամյա Յուրա Գրիգորյանը իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել 14-ամյա հեծանվորդ Սարգիս Հ.-ին: Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրարարական ջոկատի փրկարարները, ովքեր վրաերթի ենթարկված երեխային մոտեցրել էին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային, ովքեր էլ տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 21:15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկություն էր ստացվել  Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից հայտնել էին, որ երեխան հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը